Սյուդադ դել Էստե
From Wikipedia, the free encyclopedia
Սյուդադ դել Էստե (իսպ.՝ Ciudad del Este), Պարագվայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և Ալտո Պարանա դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Սա առաջին հերթին առուծախի և առևտրի կենտրոն է։ Բնակչությունը կազմում է մոտ 274 հազար մարդ։
Սյուդադ դել Էստե | |
---|---|
Տեսակ | district of Paraguay?, քաղաք, սահմանամերձ քաղաք և մեծ քաղաք |
Երկիր | Պարագվայ |
Վարչատարածք | Ciudad del Este? |
ԲԾՄ | 185 մետր |
Մակերես | 149 կմ² |
Մասն է | Gran Ciudad del Este? |
Ջրլիցի ափին | Պարանա |
Ձևավորում | փետրվարի 3, 1957 |
Անվանված է | արևելք |
Քաղաքը հիմնադրվել է 1957 թվականին Բրազիլիայի հետ սահմանին գտնվող Պարանա գետի վրա և կոչվել է Պուերտո Ֆլոր դե Լիս։ Ավելի ուշ այն վերանվանվել է Պուերտո-Պրեսիդենտ-Ստրեսներ անունով՝ Պարագվայի նախագահ Ալֆրեդո Ստրեսների պատվին (իսպ.՝ Puerto Presidente Stroessner), 1989 թվականին նրա տապալումից հետո ստացավ Սյուդադ դել Էստե (Արևելյան քաղաք) անվանումը։
Քաղաքը հանդիսանում է այսպես կոչված «Երեք սահմանների շրջանի» մի մասը՝ անմաքս առևտրի գոտի, և քանի որ ստեղծվել է որպես սահմանային առևտրի կենտրոն, ստացել է ազատ նավահանգստի կարգավիճակ[1]։ Այսպիսով, Սյուդադ դել Էստեի գլխավոր տեսարժան վայրերը նրա խանութներն են։
Քաղաքը ուղիղ փողոցներով բաժանված է առանձին թաղամասերի, որոնք բնակեցված են ըստ ազգության։ Բնակչության մեծ մասը ծագումով ասիացիներ են. թայցիներ, կորեացիներ, արաբներ և պարսիկներ, ուստի այստեղ շատ մզկիթներ և պագոդաներ կան։
Թայվանի կառավարությունը վճարել է քաղաքապետարանի կառուցման համար՝ ՄԱԿ-ում Պարագվայի աջակցության դիմաց, ինչի պատճառով շենքի վրա ծածանվում է Թայվանի դրոշը։
Աշխարհի ամենահզոր «Իտայպու» ՀԷԿ-ի[2] կառուցման շնորհիվ քաղաքը մեծապես աճել է։ 1965 թվականին Պարանա գետի վրա բացվել է 552 մետրից մի փոքր ավելի երկարությամբ «Բարեկամության կամուրջը», որը կապում էր Սյուդադ դել Էստեն հարևան բրազիլական Ֆոս դու Իգուասու քաղաքի հետ։ Այն միաժամանակ սահմանային անցակետ է, որը շրջապատված է բարձր ցանցով։