«Սուրբ Գևորգը և վիշապը» (իտալ.՝ San Giorgio e il drago), Ռաֆայել Սանտիի կտավը։ Արվեստի ազգային պատկերասրահի հավաքածուից է, որը ժամանակին եղել է Էրմիտաժի հավաքածուի մեջ և ցուցադրվել է Ձմեռային պալատի ռազմական պատկերասրահում։

Արագ փաստեր Սուրբ Գևորգը և վիշապը, տեսակ ...
Փակել

Սյուժե

Նկարը պատկերում է «Գեորգիի հրաշքը օձի մասին» համաքրիստոնեական սյուժեն։ Ուղղափառության մեջ այն ներկայացված է հին ռուսական «Գեորգիի հրաշքը օձի մասին» վիպակում, իսկ կաթոլիկության մեջ հայտնի է Յակով Վորագինսկու «Ոսկե լեգենդ» ստեղծագործության մեջ։ Բեյրութի մերձակա լճում օձ է ապրելիս եղել և հարձակվել մարդկանց վրա։ Հրեշից վախեցած՝ ժողովուրդը եկել է թագավորի մոտ, որն առաջարկել է քաղաքացիների ցուցակ կազմել և իրենց երեխաներին հերթով օձին տալ՝ խոստանալով, որ երբ հերթն իրեն հասնի, ինքն էլ կզոհաբերի իր աղջկան։ Երբ հերթն իրեն է հասնում, թագավորն իր դստերը հագցնում է շքեղ հագուստ, զարդարում ոսկով ու շքեղ մարգարիտներով և հրամայում նրան տանել օձի մոտ։ Սուրբ Գևորգ զինվորը, անցնելով քաղաքի կողքով, տեսնում է արտասվող թագուհուն և հարցնում նրան իր նեղության պատճառի մասին։ Երբ լսում է հրեշի մասին, «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» կանչելով սլանում է իր ձիով դեպի օձը և նիզակով հարվածում։ Քաջ զինվորի սխրանքից տպավորված՝ արքան և Բեյրութի բնակիչները ընդունում են քրիստոնեությունը։

Նկարի արտասովոր առանձնահատկություններից մեկը զրահով պատված ոտքի կապույտ կապուկն է, որի վրա երեւում է «HONI» բառը, որը վերծանվում է որպես ֆրանսիական Honi soit qui mal y pense արտահայտության սկիզբ (Թող ամաչի այդ մասին վատ մտածողը). այս արտահայտությունը դարձել է բրիտանական ասպետական կախազարդ շքանշանի նշանաբանը, որի հովանավորը Սուրբ Գևորգն է։ Ուրբինյան դուքս Գուիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի կտավի պատվիրատուն նվիրված է եղել Անգլիայի թագավոր Հենրի VII-ի կողմից 1504 թվականին այդ շքանշանի ասպետներին։ Ձիու զրահի վրա երևում է նկարչի ստորագրությունը՝ RAPHELLO: Նկարը Ռաֆայելի 1506 թվականին Ֆլորենցիայում նկարված մանրանկարչական պաննոների շարքին է պատկանում՝ նկարված ուրբինյան դքսի պատվերով, և նախատեսված էր որպես նվեր թագավորական դեսպան Գիլբերթ Թելբոթին[3]։

Նկարի պատմություն

1627 թվականին նկարը պատկանում էր Ուիլյամ Հերբերտին (1580-1630) և գտնվում էր Ուիլթշիրի Ուիլթոն Հաուս (անգլ. Wilton House) տոհմական կալվածքում։ Այնուհետև նկարը հայտնվել է անգլիացի թագավոր Կարլ I-ի սեփականության ներքո։ 1651 թվականի դեկտեմբերի 19-ի Անգլիական բուրժուական հեղափոխությունից հետո այն վաճառվել է Լոնդոնի Սոմերսեթ հաուսի թագավորական հավաքածուից մեկի շրջանակներում և հայտնվել Ֆրանսիայում, որտեղ որոշ ժամանակ անց դարձել է Կրոզայի հավաքածուի (ֆր. Collection Crozat) ամենապայծառ աշխատանքներից մեկը։

1772 թվականին «Սուրբ Գևորգը և վիշապը» Կրոզայի հավաքածուի հետ միասին ձեռք է բերել ռուսական կայսրուհի Եկատերինա II-ը և դրանից հետո ավելի քան 150 տարի նա գտնվում էր Էրմիտաժում։ 1920-ական թվականների վերջին նկարը վաճառքի է հանվել Բեռլինի Մատիսոնի պատկերասրահում։ 1931 թվականի մարտին Նյու Յորքի Նեդլերի պատկերասրահում այն գնել է ամերիկացի միլիոնատեր Էնդրյու Մելոնը։ 1937 թվականին Մելոնի ողջ հավաքածուն նվիրաբերվել է Վաշինգթոնի Արվեստի ազգային պատկերասրահին[4]: Ցուցադրվում է պատկերասրահի հիմական հարկի արևմտյան թևի վրա[5]։

Կրկնօրինակներ

1503-1505 թվականներին Ռաֆայելը նկարի մեկ այլ տարբերակ է նկարել. դրա մեջ Սուրբ Գևորգը սրով հարվածում է վիշապին։ Այս աշխատանքը գտնվում է Լուվրի հավաքածուում[6]։

1820-ական թվականներին «Սուրբ Գևորգը և վիշապը» Ձմեռային պալատի Ռազմական պատկերասրահը կահավորվելու ժամանակ որոշվել է տեղակայել պատկերասրահում, սակայն 1851 թվականին այն տեղափոխվել է Ռաֆայելի դահլիճ, իսկ դրա փոխարեն կայսր Նիկոլայ I-ը հրամայել է տեղադրել նրա պատճենը, որը նկարել է Ե. Բոտմանը[7]։ Պատճենը ցուցադրվել է կայսր Ալեքսանդր I-ի դիմանկարից ձախ՝ եզրային պատի վրա։ Բուն նկարը կարելի է տեսնել Ձմեռային պալատի Ռազմական պատկերասրահում Գ. Չերնեցովի նկարի վրա։ Կրկնօրինակի ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.