Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Նիկողայոս եկեղեցի, քանդված հայկական եկեղեցի Ուկրաինայի արևմտյան հատվածում՝ Կամենեց-Պոդոլսկ քաղաքում։ Սկզբնական շրջանում գտնվում էր հայ առաքելական եկեղեցու վերահսկողության և տնօրինության տակ և ծառայում առաքելական համայնքին։ 17-րդ դարից այն վերածվում է կաթոլիկ եկեղեցու։ Նույն դարում եկեղեցուն կից կառուցվել է զանգաշտարակ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Կամենեց-Պոդոլսկ |
Նվիրված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
Կառուցման սկիզբ | 15-րդ դար |
St. Nicholas Armenian church complex, Kamianets-Podilskyi Վիքիպահեստում |
1767-1920 թվականներին կաթոլիկ և առաքելական հայերը այստեղ պահպանել էին հայկական սուրբ Տիրամոր սրբապատկերը։ Այն ստեղծվել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում և այնտեղ են տարել Լեհաստան և Ուկրաինա արտագաղթած հայերը։ Սրբապատկերը կարևոր է ոչ միայն հայերի,այլև լեհերի, ուկրաինացիների, մոլդավների, ռուսների և այլոց համար։ Այն այժմ գտնվում է Կիևի Բոգդանի և Վարվարայի թանգարանում։ Այդ առթիվ եկեղեցին երբեմն կոչում էին սուրբ Աստվածամայր[1]:
Հայրենական Մեծ պատերազմից հետո Արևմտյան Ուկրաինան միանում է Ուկրաինական ԽՍՀ-ին։ Խորհրդային Միության տարիներին եկեղեցին պայթեցվում է։ Կանգուն է մնում միայն 17-րդ դարում կառուցված զանգաշտարակը և եկեղեցու մուտքի կամարները։