կղզի Հունաստանում From Wikipedia, the free encyclopedia
Սպեցե (հուն․՝ Σπέτσες, հին հունարեն՝ ἡ Σπέτσαι), Արգոլիկոս ծոցի սկզբնամասում գտնվող հունական կղզի, Արգոլիդի հարավային ծայրամասից 2,5 և Պիրեյոսից 40 կմ հեռավորության վրա։ Կղզին երբեմն կապվում է Սարոնիկական կղզիների խմբին։ Հին ժամանականերում կղզին հայտնի էր Պիտիուսա (հուն․՝ Πιτυούσσα՝ «սոճուտ») անվամբ․ այս անվանումը նա ստացել է սոճու անտառների շնորհիվ, որոնք, չնայած գարուն-ամառ ժամանակահատվածում հաճախակի բռնկվող հրդեհներին, ծածակում են այդ տարածքի բավականաչափ մասը։ Բնակչությունը 4027 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[1]։ Կղզու տարածքը 20,263 կմ² է[2]։
Սպեցե | |
---|---|
Տեսակ | կղզի և car-free place? |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Spetses Municipality? |
Մակերես | 20,263 |
Ձվաձև կղզու ռելեյֆը՝ համեմատաբար թեք բլուրներ են, որոնցից ամենաբարձրը տեղակայված է Սպեցեի կենտրոնում և կրում է Եղիա մարգարեի անունը։ Սպեցեից հարավ-արևելքում տեղակայված է կանաչապատ փոքրիկ կղզին՝ Սպեցոպուլան, որն այժմ մասնավոր սեփականություն է։
Հնագիտական պեղումների տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ բնակեցրել են կղզին ոչ ուշ, քան վաղ բրոնզեդարում։ XV դարի երկրորդ կեսին կղզի գաղթեցին արվանիտների բավականաչափ քանակ, ովքեր հետագայում խառնվել են կղզու հունական բնակչությանը։ Ներկա ժամանակում բնակչության մեծամասնությունը ապրում է կղզու գլխավոր և միակ համանուն քաղաքում։ Սպեցեի բնակիչները Իդրա կղզու բնակիչների հետ ակտիվ մասնակցություն ունեցան 1821 թվականի Հեղափոխությունում և կրեցին մեծ կորուստներ։ Մինչև այդ պատերազմը կղզու բնակչությունը կազմված էր 15 հազարից ավել բնակչից։ Սպեցիացիները կավ նավաստիներ են, զբաղվում են նավաշինությամբ և ծովային սպունգների արդյունահանությամբ։
Սպեցե համայնքը մտնում է կղզու ծայրամասային միավորման մեջ, Ատտիկա պերիֆերիայում։ Համայնքը իր մեջ ընդգրկում է Սպեցե, Վելոպուլա և Սպեցոպուլա կղզիները։ Համայնքի բնակչությունը 4027 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[1]։ Համայնքի տարածքը՝ 27,121 կմ²[3], խտությունը՝ 148,48 մարդ/կմ²[1]։
2014 թվականի տեղի ընտրություններում համայնքի ղեկավար ընտրվեց Պանայոտիս Լիրակիսը (Παναγιώτης Λυράκης)։
Սպեցե համայնքը ստեղծվել է 1934 թվականին, երբ Սպեցեի համախմբակցությունը ճամաչվեց որպես համայնք։
Բնակավայր | Բնակչություն (2011)[4], մարդ |
---|---|
Այի Անարիրի | 18 |
Վելոպուլա (կղզի) | 0 |
Կուզունոս | 4 |
Լիգոների | 4 |
Բոլոր Սրբերի վանք | 0 |
[[СпеՍպեցե | 4001 |
Սպեցոպուլա (կղզի) | 0 |
Ամեն տարի սեպտեմբերին տեղի է ունենում մեկ շաբաթյա «Արմատա» փառատոնը՝ ի հիշատակ 1822 թվականին Սպեցեի մոտ տեղի ունեցած պատերազմում օսմանական նավատորմի դեմ հունական նավատորմի տարած հաղթանակի, ինչը փրկել է կղզին թուրքերի ջախջախումից։
Սպեցեն դարձավ Ֆրակսոս («ցանակապատների կղզի») կղզու նախատիպը, որտեղ իրականանում են Ջոն Ֆաուլզի հայտնի «Կախարդը» վեպի իրադարձությունները։ Գրողը դասավանդել է մասնավոր դպրոցում, որը տեղակայված էր Սպեցեում և իր գիրք է տեղափոխել կղզու՝ 1950-ական թվականների կյանքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.