![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/00/Positive_fecal_occult_blood_test.jpg/640px-Positive_fecal_occult_blood_test.jpg&w=640&q=50)
Ստամոքսաղիքային արյունահոսություն
From Wikipedia, the free encyclopedia
Ստամոքսաղիքային արյունահոսություն, հայտնի է նաև որպես ստամոքսաղիքային հեմոռագիա, արյունահոսությունը ստամոքսաղիքային ուղու բոլոր հատվածներից՝ բերանի խոռոչից ուղիղ աղի[1]։ Երբ կարճ ժամանակում կորցվում է մեծ քանակությամբ արյուն, ապա ախտանիշերը ներառում են կարմիր արյամբ, սուրճի նստվածքի տեսքով փսխումը, կղանքում արյունը կամ ձյութանման կղանքը[2]։ Երկար ժամանակ քիչ քանակությամբ արյան կորուստը հանգեցնում է երկաթ պակասորդային սակավարյունության, որի արդյունքում էլ լինում է թուլության զգացողություն կամ սրտի հետ կապված կրծքավանդակի ցավ[2]։ Մյուս ախտանիշներն են որովայնային ցավը, դժվարաշնչությունը, գունատությունը, ուշագնացությունը[1][2]։ Երբեմն քիչ արյան կորստով պայմանավորված ախտանիշերը բացակայում են[2]։
Ստամոքսաղիքային արյունահոսություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Հետևանք | Արյուն կղանքում |
Բժշկական մասնագիտություն | Gastroenterology? |
ՀՄԴ-10 | k92.2 |
Տարբերում են վերին և ստորին ստամոքսաղիքային ուղու արյունահոսություն[3]։ Վերին ստամոքսաղիքային ուղու արյունահոսությոան պատճառներն են խոցային հիվանդությունը, լյարդի ցիռոզի կամ քաղցկեղի հետևանքով զարգացած կերակրափողի լայնացած վարիկոզ երակները և այլն[4]։ Ստորին ստամոքսաղիքային ուղու արյունահոսության պատճառներն են թութքային հանգույցները, քաղցկեղը, աղիների բորբոքային հիվանդությունը և այլն[3]։ Ախտորոշումը սկսվում է բժշական պատմությամբ և ֆիզիկական հետազոտությամբ, արյան թեստերի հետ միասին[2]։ Քիչ քանակով արյունը հնարավոր է հայտնաբերել կղանքում թաքնված արյան հետազոտությամբ[2]։ Տեղակայումը ճշտելու նպատակով արվում է էնդոսկոպիա[2]։ Չպարզված դեպքերում օգտակար են ռադիոլոգիական հետազոտությունները[2]։
Առաջնային բուժումը ուղղված է հիվանդի կենսական ցուցանիշերը բարելավելուն։ Վերջինս ընդգրկում է ներերակային հեղուկներ և արյան փոխներարկում[5]։ Արյան փոխներարկումը խորհուրդ չի տրվում, չնայած հեմոգլոբինը ցածր է լինում 70-80գ/լ-ից[6][7]։ Բուժումը ներառում է պրոտոնային պոմպի ինհիբիտորներ, օկտրեոտիդ կամ հակաբիոտիկներ[8][9][10]։ Եթե վերոնշյալ միջոցառումները անարդյունք են, օգտագործվում է բալոնային դիլատացիայի եղանակը կերակրափողի վարիկոզ երակներից արյունահոսությունը կանխելու նպատակով[3]։ Կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու կամ հաստ աղու էնդոսկոպիան խորհուրդ է տրվում արյունահոսության առաջին 24 ժամում։ Ունի և՛ ախտորոշիչ, և՛ բուժիչ նշանակություն[5]։
Վերին ստամոքսաղիքային ուղու արյունահոսությունը ավելի հաճախ է հանդիպում[3]։ Վերջինս հանդիպում է 50-150։100000 հարաբերությամբ չափահասների մոտ տարեկան[11]։ Ստորին ուղու արյունահոսությունը համդիպում է 20-30։100000 տարեկան[3]։ ԱՄՆ-ում տարեկան 300000 մարդ հոսպիտալացվում է ստամոքսաղիքային արյունահոսության կապակցությամբ[2]։ Մահվան հավանականությունը 5-30 % Է[2][6]։ Հաճախ արյունահոսում են տղամարդիկ և հավանականությունը տարիքի հետ մեծանում է[3]։