From Wikipedia, the free encyclopedia
Ստյուարտ Լիթլ (անգլ.՝ Stuart Little), ռեժիսոր Ռոբ Մինկոֆի ֆիլմը՝ հիմնված Էլվին Բռուքս Ուայթի համանուն ստեղծագործության վրա։ Սցենարի հեղինակ՝ Մ. Նայթ Շյամալան։ Ֆիլմում կենդանի դերասանների հետ առկա է նաև 3D անիմացիա։
Ստյուարտ Լիթլ անգլ.՝ Stuart Little | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Ժանր | կինոկատակերգություն[2][3], ընտանեկան ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Ստյուարտ Լիթլ[4] |
Թվական | դեկտեմբերի 17, 1999[5][6], փետրվարի 18, 2000[7] և ապրիլի 20, 2000[8] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբ Մինկոֆ |
Պրոդյուսեր | Դուգլաս Ուիք |
Սցենարի հեղինակ | Մ. Նայթ Շյամալան, Greg Brooker? և Էլվին Բրուքս Ուայթ |
Դերակատարներ | Ջինա Դեյվիս, Հյու Լորի, Ջոնաթան Լիպնիկի, Ջուլիա Սուինի, Դևիդ Ալան Գրիր, Էսթել Գեթի, Allyce Beasley?, Քոնի Ռեյ, Ջեֆրի Ջոնս, Ստեն Ֆրեբերգ, Ջոն Պոլիտո, Քիմի Ռոբերտսոն, Դեբնի Քոուլմեն, Joe Bays?, Patrick Thomas O'Brien?, Miles Marsico?, Taylor Negron?, Բրայան Դոյլ Մյուրեյ, Հարոլդ Գուլդ, Մայքլ Ջեյ Ֆոքս[9], Նաթան Լեյն[9], Չեզ Պալմինտերի[9], Սթիվ Զան[9], Բրունո Քիրբի[9] և Ջենիֆեր Թիլի[9] |
Օպերատոր | Գիլյերմո Նավառո[10][11] |
Երաժշտություն | Ալան Սիլվեստրի |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Columbia Pictures և Red Wagon Entertainment |
Տևողություն | 84 րոպե |
Բյուջե | 133 000 000 $[5] |
Շահույթ | 300 135 367 $[5] և 140 035 367 $[5] |
Հաջորդ | Ստյուարտ Լիթլ 2 |
Պաշտոնական կայքէջ |
Ջորջ Լիթլը երազում էր փոքրիկ եղբոր մասին։ Եվ մի գեղեցիկ օր նրա ծնողները որոշեցին իրականացնել նրա երազանքը։ Նրանք գնացին մանկատուն և տեսան այնտեղ փոքրիկ մկնիկ Ստյուարտին, որը բավականին տարօրինակ արտաքին ուներ։ Ծնողները որդեգրեցին նրան և տարան տուն։ Շուտով Ջորջը և Ստյուարտը ընկերացան։ Ընտանիքի նոր անդամը զայրույթ է առաջացնում նրանց կատվի՝ Ձյունիկի մոտ։ Տերերից վախենալով՝ նա աշխատում է չնկատել Ստյուարտին, բայց շուտով Ստյուարտի մասին իմանում է նրա փողոցային ընկեր՝ Մոնտին։ Ձեռք բերելով փողոցային ընկերներ՝ կատուն որոշում է ազատվել մկնիկից։
Մի անգամ Լիթլների տուն են այցելում երկու մկնիկ և ասում են, որ իրենք են Ստյուարտի իսկական ծնողները։ Լիթլները որոշում են վերադարձնել մկնիկին իր իրական ծնողներին։ Բայց հետագայում պարզ է դառնում, որ Ստյուարտի ծնողները զոհվել են և Լիթլները սկսում են ամբողջ ընտանիքով որոնել մկնիկին։ Իսկ Ստյուարտին տարած մկնիկները չեն դիմանում և խոստովանում են, որ իրենք վարձված են կատուների կողմից։ Նրանք համոզում են Ստյուարտին փախչել, քանի դեռ կատուները նրան չեն գտել։ Ստյուարտը գալիս է տուն, որտեղ ոչ ոք չի լինում, բացի Ձյունիկից։ Վերջինս խաբում է նրան՝ ասելով, որ ընտանիքը որոշել է իր կյանքից ջնջել Ստյուարտին։ Մկնիկը տխուր հեռանում է տնից։
Շուտով Ձյունիկը գտնում է Ստյուարտին այգուն, փրկում է նրան կատուներից և պատմում է ողջ ճշմարտությունը։ Նոր ընկերները վերադառնում են տուն, որտեղ նրանց դիմավորում են ցնծությամբ և ուրախությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.