Վագների խումբ
ռուսական մասնավոր ռազմական կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Վագների խումբ (ռուս.՝ Гру́ппа Ва́гнера, ՄՌԿ «Վագներ»[1]) (անգլ.՝ Wagner Group, ռուս.՝ ЧВК «Вагнер»), ռուսական ոչ պետական մասնավոր զինված կազմավորում (մասնավոր ռազմական կազմակերպություն, ՄՌԿ) անհասկանալի իրավական կարգավիճակով, որը ստեղծվել և վերահսկվում է ռուս ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինի կողմից։
Վագների խումբ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | մասնավոր ռազմական կազմակերպություն |
Զորքերի տեսակ | հատուկ նշանակության զորքեր |
Երկիր | Ռուսաստան |
Թվակազմ | 1000 (մարտ 2016) 6000 (դեկտեմբեր 2017) 50000 (ապրիլ 2022) |
. | |
Շրաբ | Մոլկին |
Անվանված է | Ռիխարդ Վագներ |
Մականուն | «վագներցիներ», «երաժիշտեն», «վագներներ», «նվագախումբ» |
Կարգախոս | Кровь, честь, родина, отвага, דם, כבוד, מולדת, אומץ և Blood, honor, homeland, courage |
Գույներ | կարմիր, սև, սպիակ |
Հանդերձանք | գաղտնի |
Պատմություն | |
Ստեղծվեց | 2013 |
Հիմնադիր | Եվգենի Պրիգոժին |
Ճակատամարտեր |
Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա Սիրիական ճգնաժամ Քաղաքացիական պատերազմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում Լիբիայի քաղաքացիական պատերազմ Ճգնաժամ Հարավային Կորդոֆանում |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Դմիտրի Ուտկին Անդրեյ Տրոշեվ |
Կայք | wagnercentr.ru(ռուս.) |
2014 թվականից խմբավորումը գործում է Ուկրաինայի, և, այնուհետև, Սիրիայի տարածքում[2]։ Խումբը զինված է ծանր տեխնիկայով, հրետանով և ռազմական ավիացիայով։
ՄԱԿ-ը և Ֆրանսիան Վագների վարձկաններին մեղադրում են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում բռնաբարության և կողոպուտի մեջ։ Եվրոպական միությունը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են կիրառել մասնավոր ռազմական կազմակերպության դեմ՝ մեղադրելով խումբը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խարխլելու, Սիրիայում և Լիբիայում իրավիճակն ապակայունացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ[3]։
Կազմավորումը գործում է Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցների հետ համաձայնեցված, որպես զուգահեռ կամ ստվերային զինված կազմավորում, որը դժվար է պատասխանատվության ենթարկել։ 2022 թվականից այն մասնակցում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ռազմական պրոցեսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տան տվյալներով՝ մինչև 2023 թվականի փետրվարի կեսերը, մասնավոր զինված կազմակերպությունները կորցրել են մոտ 30 հազար զինվոր և վիրավոր Ուկրաինայում[4][5]։