Վահագնի թաղամաս
Երևանի թաղամաս / From Wikipedia, the free encyclopedia
Վահագնի թաղամաս, արվարձանային բնակելի թաղամաս, գտնվում է Երևանի արևմտյան հատվածում՝ Աշտարակի խճուղուն կից։
Արագ փաստեր Վահագնի թաղամաս, Երկիր ...
Երկիր | Հայաստան |
---|---|
Մասն է | Երևան/Աջափնյակ վարչական շրջան |
Կարգավիճակ | թաղամաս |
Հիմնադրված է | 1998 թ. |
Փակել
Համարվում է արևմտյան չափանիշներով կառուցված առանձնատների և բարձրակարգ տների թաղամաս՝ Երևանի կենտրոնից գտնվելով 11 կմ հեռավորության վրա։
Հիմնադրվել է հայ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի կողմից։
Թաղամասի հարևանությամբ է գտնվում Արարատ Վելի քաղաքամերձ ակումբը՝ մեծ և մինի գոլֆի խաղադաշտերով, թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի դաշտերով, մեծահասակների և երեխաների համար նախատեսված լողավազաններով[1]։