Վահան Թոթովենց
հայ արձակագիր, լրագրող, բանաստեղծ / From Wikipedia, the free encyclopedia
Վահան Թոթովենց (հուլիսի 18, 1894(1894-07-18)[1][2], Խարբերդ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][2] - հուլիսի 18, 1938(1938-07-18)[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ), հայ գրող, արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ծնված լինելով Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում, սովորելով ԱՄՆ-ում և ապա հաստատվելով խորհրդայնացված Հայաստանում՝ Թոթովենցն այն հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համադրված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ գրականության տարրերը։ Բազմաթիվ այլ մտավորականներին բախտակից Թոթովենցը 1938 թվականին ստալինյան մաքրագործումների զոհերից է։ Գնդակահարվել է հենց իր ծննդյան օրը։
Արագ փաստեր Վահան Թոթովենց, Ծնվել է ...
Վահան Թոթովենց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1894(1894-07-18)[1][2] |
Ծննդավայր | Խարբերդ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][2] |
Վախճանվել է | հուլիսի 18, 1938(1938-07-18)[3][2] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Գրական անուն | Arsen Marmarian |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, արձակագիր, գրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարան (1907)[1] և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[1] |
Աշխատավայր | Հայաստան[1], Շեշտ[1], Երևանի պետական համալսարան[1] և Սովետական Հայաստան[1] |
Ազգականներ | Համաստեղ |
Վահան Թոթովենց Վիքիքաղվածքում | |
Վահան Թոթովենց Վիքիդարանում | |
Vahan Totovents Վիքիպահեստում |
Փակել