Վահանանց պատերազմ
Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն / From Wikipedia, the free encyclopedia
Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր։ Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր։ Այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսը Գյուտն էր, որին 471 թվականին պարսից Պերոզ արքան կանչում է արքունիք և նրանից պահանջում կրոնափոխ լինել։ Գյուտը մերժում է կրոնափոխության առաջարկը և վերադառնալով Հայաստան՝ կյանքի վերջին տարիները անցկացնում է Վանանդ գավառում։ Նրան հաջորդում է Հովհաննես Ա Մանդակունին։
Վահանանց պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայկական զորքերի հրամանատար Վահան Մամիկոնյանի տուն վերադարձ ճակատամարտից հետո (481-484)։ Ջուլիան Զասսոյի նկար, XIX դար | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հայեր վրացիներ ու աղվաններ |
Սասանյան Պարսկաստան | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Վահան Մամիկոնյան | Պերոզ |
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
---|---|
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Պարսկաստանը այդ ժամանակ Միջին Ասիայում զբաղված էր հոների դեմ պատերազմով, այդ պատճառով Պերոզը նախընտրում էր ընդհատակյա կերպով աջակցել կրոնափոխությանը, քանի որ բացահայտ աջակցումը կբերեր նոր ապստամբության, որին դիմագրավելը այդ շրջանում անհնար էր։
Արևելյան Վրաստանում Վախթանգ Գորգասալ թագավորը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից արքայի դրածո բդեշխ Վազգենին, որը նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր։ Վազգենը ուրացել էր քրիստոնեությունը և կրոնափոխ եղել, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես ուրանա, բայց Շուշանիկը, դիմանալով մի շարք տանջանքների, չէր ուրացել քրիստոնեությունը և մարտիրոսվել էր։ Նա վրաց ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների կողմից դասվել է սրբերի շարքին։
Վախթանգի կողմից Վազգենի սպանությունը առիթ հանդիսացավ ապստամբության սկսվելուն։ 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել։ Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն։ 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները։
Վահանանց ապստամբությունը ունեցավ շատ կարևոր դեր հայոց ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում։