Վեներա և Ադոնիս (նկար, Տիցիան)
From Wikipedia, the free encyclopedia
«Վեներա և Ադոնիս» (իտալ.՝ Venere e Adone) Տիցիանի (իտալ.՝ Tiziano Vecellio) կտավներից մեկը՝ նկարված 1553 թվականին։ Նկարը Տիցիանի յոթ գործերից մեկն է, որը ստեղծվել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II- ի համար՝ 16-րդ դարում։ Ներկայումս ցուցադրվում է Մադրիդի Պրադո թանգարանում։
Վեներա և Ադոնիս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | 1554[2] |
բարձրություն | 186 սանտիմետր[2] |
լայնություն | 207 սանտիմետր[2] |
ստեղծման երկիր | Իտալիա[1] |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն[1] և նյու[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պրադո թանգարան[1] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
ներշնչված է | Կերպարանափոխություններ[3] |
հիմնական թեմա | Վեներա և Ադոնիս |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tiziano/08b/2venus_a.html, https://www.wga.hu/html/t/tiziano/08b/2venus_c.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Venus and Adonis (Titian, Prado) Վիքիպահեստում |
Հետագայում Տիցիանը այս նկարի մի քանի տարբերակ է նկարում, որոնք այժմ գտնվում են Լոս Անջելեսի Գեթիի թանգարանում, Լոնդոնի ազգային պատկերասրահում, Նյու Յորքի մետրոպոլիտենում, Օքսֆորդի Աշմոլի թանգարանում, Հռոմի Հին արվեստի ազգային պատկերասրահում, ինչպես նաև Վաշինգթոնի Արվեստի ազգային պատկերասրահում:
Նկարի տարբերակներից մեկը Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում է։ Նկարը թանգարանում է հայտնվել՝ որպես Տիցիանի նկարի կրկնօրինակ։ Վ. Մարկովան նկարը վերագրվել է Տիտյանին։ Հետագայում նա տեսակետ է հայտնում, որ նկարը մոսկովյան տարբերակի նախատիպն է, որից նկարվել է Պրադոյի թանգարանի նկարը[4]։