From Wikipedia, the free encyclopedia
Վեսնա Պիսարովիչ (խորվ.՝ Vesna Pisarović, ապրիլի 9, 1978[1], Բրչկո, Brčko District), խորվաթ երգչուհի։
Վեսնա Պիսարովիչ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1978[1] (46 տարեկան) Բրչկո, Brčko District |
Երկիր | Խորվաթիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | Ֆլեյտա և վոկալ |
Լեյբլ | Croatia Records |
Կրթություն | Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ |
Ամուսին | Ozren Pupovac?[2] |
Կայք | vesnapisarovic.com |
Ծնվել է Բրչկո քաղաքում (այժմ՝ Բոսնիա և Հերցեգովինա), մանկությունն մինչև 13 տարեկան հասակ անցկացրել է Պոժեգայում։ Ֆլեյտայի դասեր է անցել երաժշտական դպրոցում, երգել է երգչախմբերում և հանդես է եկել երաժշտական փառատոներում։ 1990-ականների կեսերին ավարտել է Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետը[3]։ Հանդես է եկել բազմաթիվ ակումբներում և երգեր է գրել, 1997 թվականին Zadarfest երաժշտական փառատոնում ծանոթացել է Միլանա Վլաովիչի հետ, որը սկսել է նրա երգերը գրել։
2002 թվականին Վեսնա Պիսարովիչը հաղթել է Դորա ազգային երաժշտական փառատոնում և մեկնել է Տալլին։ «Everything I Want» երգով Տալլինում կայացած մրցույթում զբաղեցրել է 11-րդ տեղը[4][5]։ «In the Disco» երգի հեղինակն է, որով Դինի հետ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացրել է Ստամբուլի Եվրատեսիլում (9-րդ տեղ)։
Ապրում է Բեռլինում։ 2012 թվականին թողարկել է ջազ-ալբոմ, որտեղ իրենց պարտիաները ձայնագրել են Գերհարդ Շլեսլը (տրոմբոն), Քլեյթոն Թոմասը (կոնտրաբաս) և Սթիվ Հիզերը (հարվածային գործիքներ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.