Վիճակը նետված է
From Wikipedia, the free encyclopedia
Վիճակը նետված է (լատին․՝ Alea iacta est), լատիներեն արտահայտություն, որի հեղինակը Հուլիոս Կեսարն է, և մեզ է փոխանցվել Սվետոնիոսի կողմից։ Արտահայտությունն արտասանվել է մ․թ․ա․ 49 թվականի հունվարի 10-ին, երբ Կեսարը կատարել է գետանցումը Ռուբիկոնի վրայով և Հյուսիսային Իտալիայից մտել է Հարավային Իտալիա։ Այս քայլով նա խախտել է Հռոմեական հանարապետության օրենքները և երկարատև քաղաքացիական պատերազմ սկսել ընդդեմ Պոմպեոսի, օպտիմատների և Սենատի։ Արտահայտությունն ինչպես բնօրինակ լատիներենով, այնպես էլ որպես թարգմանություն մտել է մի շարք լեզուներ և օգտագործվում է այնպիսի իրավիճակների նկարագրության համար, երբ արդեն հետ դարձի ճանապարհ չկա։ Հաճախ օգտագործվում է նաև մեկ այլ տարբերակ, որտեղ բնօրինակ արտահայտության բառերի տեղերը փոխաված են (լատին․՝ The die is cast): Նույն իրադարձության ժամանակ ծնվել է նաև մեկ այլ արտահայտություն՝ «Ռուբիկոնն անցնել», որն ունի նույն իմաստը։