Վիքիպեդիա:Նշանակալիություն
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիայում նշանակալիությունը որոշում է՝ արդյոք թեման կարող է ունենալ առանձին հոդված, թե ոչ։
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
|
Այս էջը մեկ ակնարկում՝ Վիքիպեդիայի հոդվածները պետք է լինեն հանրաճանաչ, որոնք բավարար ուշադրության են արժանացել աշխարհում ժամանակի որևէ հատվածում։ Հոդվածների նշանակալիությունը պետք է ապացուցվի վստահելի երկրորդական աղբյուրների միջոցով։ Սույն կանոնը չի լուսաբանում հոդվածի պարունակության նշանակալիությունը, այն որոշում է, թե արդյուք թեման կարող է ունենալ առանձին հոդված Վիքիպեդիայում թե ոչ։ |
Նշանակալիություն |
---|
Առանձին ուղեցույցների առարկան |
|
Վիքիպեդիայում տեղեկատվությունը պետք է լինի ստուգելի. եթե թեմայի վերաբերյալ չկան վստահելի անկախ աղբյուրներ, ապա թեման չի կարող ունենալ առանձին հոդված Վիքիպեդիայում։ Հոդվածը կամ ցանկը պետք է լինի նշանակալի կամ ուշադրության արժանի։ Նշանակալիությունը որոշելիս պարտադիր պայման չէ, որ հոդվածի թեման ունենա փառք, կարևորություն կամ ժողովրդականություն, սակայն դրանք կարող են որոշիչ լինել հոդվածի նշանակալիության համար ներքոնշյալ դեպքերի համար։
Թեման կարող է ունենալ առանձին հոդված եթե.
- Այն բավարարում է նշանակալիության հիմնական չափանիշին, այն է ստուգելի է անկախ վստահելի աղբյուրներով կամ բավարարում է թեմատիկ չափանաշիներին օրինակ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (երաժշտություն) կանոնակարգով սահմանված պահանջին և
- Ներառված չէ Ինչ Վիքիպեդիան չէ կանոնակարգում։
Սույն նշանակալիության կանոնը միայն լուսաբանում է, թե ո՞ր դեպքերում թեման կարող է ունենալ իր սեփական հոդվածը։ Այստեղ չի սահմանվում հոդվածի բովանդակության չափանիշները։ Վիքիպեդիայի բովանդակության չափանիշների վերաբերյալ տեղեկատվության համար այցելեք Չեզոք տեսակետ, Վավերականելիություն, Ոչ սկզբնական հետազոտություն, Ինչ Վիքիպեդիան չէ և Ապրող անձանց կենսագրություններ։