From Wikipedia, the free encyclopedia
Վյոսա Օսմանի Սադրիու (ալբ․՝ Vjosa Osmani-Sadriu, մայիսի 17, 1982[1], Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), կին քաղաքական գործիչ, իրավաբան և դասավանդող Կոսովոյից։ Իրավաբանական գիտությունների դոկտոր է (J.S.D.)։ Կոսովոյի ժողովրդավարական լիգայի նախագահի տեղակալն է։ Կոսովոյի Հանրապետության խորհրդարանի գործող սփիքեր է։ Առաջին կինն է այդ պաշտոնում[3] 2020 թվականի փետրվարի 3-ից։ Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր է 2010 թվականից[2]։ Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդարանական ցանցի խորհրդի անդամ է[4]։
Վյոսա Օսմանի | |
Կուսակցություն՝ | Կոսովոյի դեմոկրատական լիգա |
---|---|
Կրթություն՝ | Պրիշտինայի համալսարան և University of Pittsburgh School of Law? |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | իրավաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 17, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Կոսովո |
Ինքնագիր | |
Ծնվել է 1982 թվականի մայիսի 17-ին Կոսովսկա Միտրովիցայում[2][5]։
Սովորել է Պրիշտինայի համալսարանի իրավաբանական համալսարանում, ստացել է բակալավրի աստիճան։ 2005 թվականին ստացել է իրավունքի մագիստրոսական աստիճան (LLM) ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգի համալսարանի իրավաբանական համալսարանում, 2015 թվականին դոկտորական դիսերտացին պաշտպանել է Փիթսբուրգի համալսարանում և ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան (J.S.D.)[4][5][6]։
Դասավանդել է Պրիշտինայի համալսարանում և Կոսովոյի Ռոչեսթրի տեխնոլոգիական ինստիտուտում։ Եղել է Փիթսբուրգի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր[6]։
Աշխատել է որպես աշխատակազմի ղեկավար, արտաքին քաղաքականության գծով խորհրդատու և Կոսովոյի Հանրապետության նախագահի իրավական հարցերով խորհրդատու[4]։ 2008 թվականին եղել է նախագահի ներկայացուցիչը Կոսովոյի Հանրապետության Սահմանադրության մշակման հանձնաժողովում։ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում 2009 թվականի դեկտեմբերին Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ դատավարության ընթացքում եղել է իրավաբանական խմբի անդամ[6]։
2010 թվականի դեկտեմբերի 12-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր։ Վերընտրվել է 2014 թվականի հունիսի 8-ի և 2017 թվականի հունիսի 11-ի ընտրություններին։ 2017 թվականի ընտրությանը ստացել է ավելի քանի 64 000 ձայն[6]։ Ղեկավարել է արտաքին գործերի, սփյուռքի և ռազմավարական ներդրումների հանձնաժողովը և ավելի վաղ մի շարք այլ հանձնաժողովներ[4]։ 2019 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում եղել է Կոսովոյի ժողովրդավարական լիգայի թեկնածու[5]։ 2020 թվականի փետրվարի 3-ին Ալբին Կուրտիի վարչապետության հաստատումից հետո նշանակվել է Կոսովոյի խորհրդարանի սփիքեր։ Նրա թեկնածությանը քվեարկել է 65 պատգամավոր։ Առաջին կինն է եղել այդ պաշտոնում։ Փոխարինել է Գլաուկ Կոնյուֆկային, որը Կուրտիի վարչակազմում ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը[3]։
Տիրապետում է անգլերենի, թուրքերենի, սերբերենի[2]։
Ամուսնացած է[2], ունի զույգ երեխաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.