Վնուկովո (օդանավակայան)
From Wikipedia, the free encyclopedia
Վնուկովո, միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը, Ռուսաստանում երրորդն է ուղևորահոսքի ծավալով (Դոմոդեդովոյից և Շերեմետևոյից հետո)։ Ունի ամենախոշոր տարածքը Ռուսաստանում (270 հազար մ²)։ Օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանի պաշտոնական անվանումն է «Մոսկվա (Վնուկովո)»[3]։ Օդանավակայանի օպերատորն է ОАО «Միջազգային օդանավակայան Վնուկովո»։ Օդանավակայանը ընդունում է ինչպես ուղևորների չվերթներ, այնպես էլ բեռների չվերթներ, նաև ունի միջազգային կարգավիճակ։ Օդանավակայանից իրականացվում են բազմաթիվ չվերթներ գրեթե ողջ Ռուսաստանում։ Օդանավակայանը նաև ունի բազային օդանավակայան, որտեղից չվերթներ են իրականացնում հետևյալ ավիաընկերությունները՝ «ՅուՏէյր», «Տրանսաերո», «Գազպրոմ ավիա»։ Վնուկովո-2 տերմինալը օգտագործվում է հատուկ թռիչքների համար, հիմնականում ղեկավարներն են այդ տերմինալից օգտվում, նաև սպասրկում են այդ տերմինալից օտաերկրյա նախագահներին։
Վնուկովո օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: UUWW – ԻԿԱՕ: VKO | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական, Միջազգային | ||
Սեփականատեր | ОАО «Միջազգային օդանավակայան «Վնուկովո» | ||
Ծառայում է | Մոսկվա | ||
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան | ||
Մակերես | 209 մ | ||
Տեղական ժամանակ | UTC +3 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | www.vnukovo.ru | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
01/19 | 3060x45 | Ասֆալտ, Բետոն | |
06/24 | 3500x60 | Բետոն | |
Վիճակագրություն (2013) | |||
Ուղևորներ- Տարեթիվ |
11,180,000 | ||
Վիճակագրություն[1][2]։ |