From Wikipedia, the free encyclopedia
«Վրիժառուները։ Վերջնախաղ» (անգլ.՝ Avengers 4. Endgame), 2019 թվականին թողարկված ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորներն են Էնթոնի և Ջո Ռուսոները։ Այն Marvel-ի կոմիքսների էկրանավորումն է սուպերհերոսների խմբի՝ Վրիժառուների մասին։ Հանդիսանում է 2012 թվականի «Վրիժառուները», 2015 թվականի «Վրիժառուներ։ Ալտրոնի դարաշրջանը» և 2018 թվականի Վրիժառուները։ Անվերջության պատերազմ ֆիլմերի շարունակությունը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով 22-րդ ֆիլմը։
Նախագծի մասին հայտարարություն է արվել 2014 թվականի հոկտեմբերին՝ այն ներկայացնելով «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ՝ մաս 2» անվանումով։ Ռուսո եղբայրներն 2015 թվականի ապրիլին ստանձնել են ռեժիսորի պարտականությունները, մայիսին Մարկուսը և Մաքֆիլին ստորագրել են համաձայնագիր՝ սցենարը գրելու վերաբերյալ։ 2016 թվականի հուլիսին Marvel ստուդիան հանել է ֆիլմի վերնագիրը՝ այն ուղղակի կոչելով «անանուն»։ Նկարահանումներն անցկացվել են 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի հունվարը Pinewood Atlanta Studios-ում, իսկ 2018 թվականի հուլիսին նկարահանումներ կանցկացվեն Էդինբուրգում և Գլազգոյում։ Avengers Endgame
«Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 22-ին[35]։
Վրիժառուներն ու Գալակտիկայի պահապաններն սկսում են Թանոսի հետ պատերազմի վերջին փուլը, որը տիրում է ամենակարող Անվերջության ձեռնոցին։ Սպասվում է վերջին մարտը հերոսների ուժերի ու Խելագար Տիտանի միջև, որը վերջնականապես կորոշի ոչ միայն Երկրի, այլև ամբողջ Տիեզերքի հետագա ճակատագիրը։
2014 թվականի հոկտեմբերին Marvel-ը հայտարարել է, որ պատրաստվում է ստեղծել «Ալտրոնի դարաշրջան» ֆիլմի երկու սերիա պարունակող սիքվելը՝ «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ՝ Մաս 1» ֆիլմ, որը էկրաններին է հայտնվել 2018 թվականի մայիսի 3-ին, իսկ «Մաս 2»-ը՝ 2019 թվականի մայիսի 3-ին[67][68]։ 2015 թվականի ապրիլին Marvel-ը հայտարարել է, որ Ռուսո եղբայրները կզբաղվեն «Անվերջության պատերազմ» ֆիլմի երկու մասերի ռեժիսուրայով[69], ընդ որում՝ երկու մասերն էլ կնկարահանվեն 2016 թվականին զուգահեռաբար[70]։ Ըստ պրոդյուսեր Քևին Ֆայգիի՝ ֆիլմի երկու մասերը տարբեր են, որոնցում կան բազմաթիվ ընդհանուր տարրեր, որոնք համարվում են նպատակահարմար, և որ այդ ֆիլմերում չի կարող լինել մեկ պատմություն՝ բաժանված երկու մասի[71]։ 2015 թվականի մայիսին Քրիստոֆեր Մարկուսն ու Սթիվեն Մաքֆիլին պայմանագիր են կնքել էկրանավորման երկու մասերի սցենարը գրելու վերաբերյալ[72]։ Հաջորդ տարվա մայիսին Ռուսո եղբայրներին հարցրել են, թե ինչպես են նրանք բաժանել ֆիլմը, և եղբայրները պատասխանել են, թե դա ոչ ճիշտ պատկերացում է, քանի որ երկու ֆիլմերը խիստ տարբերվում են միմյանցից։ Ջո Ռուսոն հայտարարել է, էր Էնթոնիի հետ միասին իրենք պատրաստվում են փոխել ֆիլմերի վերնագրերը, սակայն հարմար ենթավերնագրեր դեռ չեն որոշել[73]։ 2016 թվականի հուլիսին Marvel-ը հանել է ֆիլմի վերնագիրը՝ այն պարզապես կոչելով «անանուն»[74]։ Ըստ Էնթոնի Ռուսոյի՝ ֆիլմի վերնագիրը չի հայտարարվի երկար ժամանակ[75], ընդ որում՝ Ֆայգին ասել է, որ ֆիլմի ենթավերնագիրը կբացահայտի մանրամասներ «Անվերջության պատերազմներ» կինոնկարի սյուժեից[76]։
Ֆիլմի նկարահանումներն սկսել են 2017 թվականի օգոստոսի 10-ին[77] «Մերի Լու 2» աշխատանքային անվանումով[78] Pinewood Atlanta Studios-ում, որ գտնվում է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆեյետ շրջանում[79]։ Օպերատորը Տրենտ Օպալոկն է[80]։ Նույն ամսում նկարահանումներ են անցկացվել Ատլանտայի կենտրոնում՝ Գուլչ շրջանում՝ Five Points կայարանից ու Պիդմոնթ Պարկից ոչ հեռու[81]։ 2018 թվականի հուլիսին նկարահանումներ են անցկացվում Էդինբուրգում և Գլազգոյում[82]։ Ֆայգին հայտնել է, որ նախապես ծրագրված էր ֆիլմի երկու մասերը նկարահանել միաժամանակ, սակայն հետո որոշվել է դրանք ստեղծել մեկը մյուսից հետո, քանի որ Marvel-ի համար խիստ դժվար էր կենտրոնանալ երկու ֆիլմերի վրա[83]։ Էնթոնի Ռուսոն նախապես կարծում էր, որ ֆիլմերը միաժամանակ նկարահանելը շահավետ կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական-տեխնիկական տեսակետից՝ հաշվի առնելով դերասանների մեծ քանակը, նույնիսկ եթե յուրաքանչյուր մաս առանձին ֆիլմ է[84]։ Էնթոնին ենթադրել է, որ որոշակի օրեր կնկարահանվի մեկ ֆիլմը, մյուս օրերին՝ երկրորդը[80]։
2016 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Ալան Սիլվեստրին, որ գրել էր 2012 թվականի «Վրիժառուները» ֆիլմի երաժշտությունը, զբաղվում է «Վրիժառուները 4» ֆիլմի սաունդթրեքով[85]։
«Վրիժառուներ 4» ֆիլմը կթողարկվի 2019 թվականի ապրիլի 26-ին Մեծ Բրիտանիայում[52], ԱՄՆ-ում՝ մայիսի 3-ին[67][68] IMAX և 3D ֆորմատներում[86][87]։
io9-ի լրագրող Գերման Լյուսեն կարծում է, որ Marvel-ը պետք է փոխի իր մարքեթինգային արշավը «Անվերջության պատերազմի» վերջին հատվածի պատճառով, որում շատ կերպարներ են զոհվում։ Նա հարցնում է, թե կհայտնվեն արդյոք կերպարները ազդագրերում և գովազդային հոլովակներում, և թե արդյոք դերասանները կմասնակցեն լրատվամիջոցների համար կազմակերպված միջոցառումներին, որոնք նվիրված կլինեն ֆիլմի թողարկմանը։ Հրատարակությունը կարծում է, որ Disney-ը և Marvel-ը կարող են կենտրոնացնել սյուժեն Վրիժառուների խմբի օրիգինալ անդամների վրա, որոնք ողջ են մնացել։ Ավելի արդյունավետ կլիներ ցույց տալ մահացած հերոսների վերադարձը, որը հանելուկ կդարձնի այն, թե ինչպես են նրանք վերադառնում։ «Դա ֆիլմը միայն հետաքրքիր կդարձնի, իսկ աստղերին էլ հնարավոր կլինի մասնակից դարձնել մարքեթինգին», — նշում է io9 հրատարակությունը[88]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.