![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f4/The_Scream.jpg/640px-The_Scream.jpg&w=640&q=50)
Տագնապային խանգարում
From Wikipedia, the free encyclopedia
Տագնապային խանգարումներ, հոգեկան հիվանդությունների տեսակ, որոնց բնորոշ են անհանգստության և վախի զգացումներ[1]։ Անհանգստությունը ապագա իրադարձությունների նկատմամբ արձագանքն է, իսկ վախը` ներկա իրադարձությունների։ Այս զգացումները կարող են առաջացնել ֆիզիկական ախտանիշներ, ինչպես օրինակ` հաճախասրտություն և ցնցումներ։ Կան բազմաթիվ տագնապային խանգարումներ` ընդհանրացված տագնապային, բաժանման հետևանքով տագնապային, խուճապային, սոցիոֆոբիա, ագորաֆոբիա և այլ տեսակի ֆոբիաներ։ Կախված տարբեր երևույթների բնույթից, որոնք հանգեցնում են ախտանիշների առաջացման և զարգացման` խանգարումները լինում են տարբեր տեսակի։ Մարդիկ հիմնականում մեկից ավելի տագնապային խանգարումներ են ունենում[1]։
Տագնապային խանգարում | |
---|---|
![]() | |
Տեսակ | հոգեկան հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | վախ և անհանգստություն |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
Բուժում | հոգեթերապիա |
![]() |
Տագնապային խանգարումների առաջացման պատճառները լինում են ինչպես գենետիկ, այնպես էլ՝ ոչ գենետիկ[2]։ Ռիսկային գործոններից են երեխաների նկատմամբ բռնությունը, հոգեկան խանգարումների ընտանեկան պատմությունը և աղքատությունը։ Տագնապային խանգարումների հետ մեկտեղ հիմնականում դրսևորվում են նաև դեպրեսիվ խանգարում և անձնային խանգարում[3]: Հիվանդի մոտ տագնապային խանգարում ախտորոշելու համար պետք է, որ այս ախտանիշներն առնվազն վեց ամիս առկա լինեն[1][3]։ Խանգարման առաջացման այլ ախտանիշներից են սիրտ-անոթային հիվանդությունները, կոֆեինի, ալկոհոլի, մարիխուանայի և այլ դեղահաբերի օգտագործումն ու չարաշահումը[3][4]։
Այս խանգարումներն առանց բուժման չեն անհետանում[1][2]։ Բուժումը կարող է ներառել ապրելակերպի փոփոխություն, հոգեթերապիաներ, դեղորայք։ Հոգեթերապիաներից հատկապես արդյունավետ է կոգնիտիվ-վարքային թերապիան[3], իսկ դեղորայքից` հակադեպրեսանտները և բետա-պաշարիչները[2]։
Յուրաքանչյուր տարի մարդկության մոտ 12%-ի մոտ արձանագրվում է տագնապային խանգարում, իսկ 5-30%-ը կյանքում գեթ մեկ անգամ այդպիսի զգացումներ են եղել[3][5]։ Ընդ որում, այն մոտ երկու անգամ ավելի հաճախ կանանց մոտ է դրսևորվում, քան տղամարդկանց և հիմնականում մինչև 25 տարեկան[1][3]։ ԱՄՆ-ն և Եվրոպան ամենառիսկային գոտիներն են համարվում[3]: