Տիգրան Հովհաննիսյան (թարգմանիչ)
հայ թարգմանիչ / From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Ներսեսի Հովհաննիսյան (մարտի 1, 1865(1865-03-01)[1] - 1921[1], Երևան, Հայկական ԽՍՀ[1]), հայ թարգմանիչ, գրական գործիչ, իրավաբան։
- Այս հոդվածը հայ թարգմանչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տիգրան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)։
Տիգրան Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1865(1865-03-01)[1] |
Մահացել է | 1921[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1885)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան (1894)[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ և իրավաբան |
Աշխատավայր | Երևանի թեմական դպրոց[1] |
1885 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1894 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը։ Երևանում եղել է թեմական դպրոցի տեսուչ (1895-1897 թթ.), աշխատել է Թիֆլիսի և Բաքվի օկրուգային դատարաններում, կյանքի վերջին տարիներին ծառայել ՀՍԽՀ ժողկոմխորհի իրավաբանական բաժնում։ Վարել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության և Բաքվի Գրասերների ընկերության նախագահի պաշտոնները։ Գրականագիտական, իրավաբանական, թարգմանական գրվածքներով հանդես է եկել «Մշակ», «Գործ», «Մուրճ» պարբերականներում։ Ռուս և համաշխարհային գրականությունից կատարել է թարգմանություններ (Լև Տոլստոյի «Հարություն», Հենրիկ Սենկևիչի «Առանց դավանանքի» վեպերը և այլն)։