![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Caravan_in_the_desert.jpg/640px-Caravan_in_the_desert.jpg&w=640&q=50)
Քարավան
From Wikipedia, the free encyclopedia
Քարավան (գերմ.՝ karawane, պարս.՝ كاروان, հնարավոր է քրդ.՝ kar՝առաքելություն +van`մարդ, մարդիք, կամ սանսկրիտ՝ karabhah՝ երիտասարդ ուղտ կամ փիղ), միմյանց հետ միավորված մարդկանց խումբ, իրենց որոճացող կենդանիների մեծ խմբով (ուղտ,ձի,ավանակ), որոնք միացել են իրար դժվար և երկար ճամփորդության օգնելու նպատակով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Caravan_in_the_desert.jpg/640px-Caravan_in_the_desert.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/ST-caravan.jpg/320px-ST-caravan.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4d/Army_Mules.jpg/320px-Army_Mules.jpg)
Պատմական ժամանակներում Արևելյան Ասիան և Եվրոպան կապող քարավանները հաճախ շքեղ եւ եկամտաբեր ապրանքներ էին բերում, ինչպիսիք են մետաքսը կամ ոսկերչական իրերը։ Ուստի քարավանները շահադիտական թիրախ էին ավազակախմբերի համար։ Արդյունավետ, հաջողված ճանապարհորդության շահույթը կարող է հսկայական լինել, համեմատելի եվրոպայում համեմունքների առևտրի հետ։ Քարավանների կողմից բերված շքեղ ապրանքները շատերին էին ներգրավում կարևոր առևտրային ճանապարհներով՝ քարվանսարաներ կառուցելու համար։ Քարվանսարա էին ճանապարհային կայանները, որոնք աջակցում էին առևտրին, տեղեկատվության հոսքին, ինչպես նաև Ասիա, Հյուսիսային Աֆրիկա և հարավ-արևելյան Եվրոպա, մասնավորապես Մետաքսի ճանապարհի վրա գտնվող առևտրային երթուղիների ցանցի մարդկանց։ Քարավանսարաները ջուր էին մատակարարում մարդու և կենդանիների սպառման համար, լվացքի և անձնական խնամքի համար։ Երբեմն նրանք կառուցում էին լոգարաններ։ Նրանք նաև ունեին կենդանիների համար սնունդ և զբոսաշրջիկների համար խանութներ, որոնց համար նրանք կարող էին ձեռք բերել նոր մատակարարներ[1]։