From Wikipedia, the free encyclopedia
Քերոլ Չեննինգ (անգլ.՝ Carol Elaine Channing, հունվարի 31, 1921[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - հունվարի 15, 2019[3][1][2], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, «Օսկար», «Թոնի», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։
Քերոլ Չեննինգ անգլ.՝ Carol Channing | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1921[1][2] |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 15, 2019[3][1][2] (97 տարեկան) |
Մահվան վայր | Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Բենինգթոնի քոլեջ, Լոուելի ավագ դպրոց և Neighborhood Playhouse թատերական դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Մասնագիտություն | երգչուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, թատրոնի դերասանուհի և entertainer |
Ամուսին(ներ) | Alex Carson? |
Պարգևներ և մրցանակներ | |
carolchanning.org | |
Քերոլ Էլեյն Չեննինգը ծնվել է Սիեթլում 1921 թվականի հունվարի 31-ին։ Նրա հայրը՝ Ջորջ Չենինգը, լրագրող էր, և դստեր ծնվելուց անմիջապես հետո նրան առաջարկել են նոր աշխատանք Սան Ֆրանցիսկոյի հրատարակչությունում, ուր և տեղափոխվել է նրա ընտանիքը։ Չենինգը պատրաստվում էր հաճախել Վերմոնտ նահանգի Բենինգթոնի քոլեջ, երբ մորից իմացել է, որ որդեգրված դուստր է։ Նրա իրական ծնողները եղել են սևամորթ մի կին և գերմանացի ներգաղթյալ, ովքեր ապրում էին Ջեորջիա նահանգում։ Նրան որդեգրած մայրն ամեն ինչ պատմել էր, որպեսզի դուստրը հետագայում չզարմանա, եթե սևամորթ երեխա ծնի։ Քերոլ Չենինգը որոշել է թաքցնել դա՝ ապագա գործունեության առաջընթացի հետ կապված խնդիրներից խուսափելու համար[4]։
Քոլեջն ավարտելուց հետո Չենինգը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1941 թվականին սկսվել է նրա թատերական գործունեությունը։ Շուտով նա կատարել է իր դեբյուտը Բրոդվեյում, որտեղ իր առաջին բեմադրության մեջ նա եղել է Իվ Արդենի ուսուցիչը։ Հաջողությունը վրա է հասել 1949 թվականին՝ Լորելեյ Լիի դերից հետո Բրոդվեյի «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում, որտեղ նա կատարել է նաև «Ադամանդները աղջիկների լավագույն ընկերներն են» հայտնի երգը։
1964 թվականին դերասանուհին խաղացել է Դոլլի Լևիի դերը Բրոդվեյի «Բարև, Դոլլի» օրիգինալ մյուզիքլում։ Նույն տարում նա այս դերի համար արժանացել է Թոնի մրցանակի՝ մյուզիքլի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 1966 թվականին Չենինգը արժանացել է թատրոնի «Սառա Սիդդոնս»–ի անվան մրցանակին՝ Չիկագոյի թատրոններում կատարած աշխատանքի համար։
Քերոլ Չենինգը բավականին քիչ է խաղացել ֆիլմերում, իսկ կինոկարիերայի ընթացքում նա նկարահանվել է ընդամենը հինգ ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը «Շատ ժամանակակից Միլի» մյուզիքլն է (1967), որի դերը նրան բերել է «Օսկարի» նոմինացիա՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և «Ոսկե գլոբուս» մրցանակ նույն անվանակարգում։ Բացի իր կինոկարիերայից` դերասանուհին աշխատել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Սիրո նավակը», «Ո՞ւր է Ուոլին», «Ադամների ընտանիքը» և «Բուրկի արդարադատությունը» սերիալներում։
1995 թվականին Քերոլ Չեննինգին շնորհվել է հատուկ «Թոնի» մրցանակ՝ կյանքի նվաճումների համար։
Սան Ֆրանցիսկոն 2002 թվականի փետրվարի 25-ը հայտարարել է Քերոլ Չենինգի օր՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար շարժմանը ակտիվ մասնակցելու համար։
Քերոլ Չենինգն ամուսնացել է չորս անգամ։ Իր վերջին ամուսնու՝ Հարրի Կուլիգյանի հետ ամուսնացել է 2003 թվականին։ Մահացել է երեքշաբթի՝ 2019 թվականի հունվարի 15-ին, ժամը 12:31-ին, իր տանը` Կալիֆորնիայի Ռանչո միրաժում[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.