Քրիս Ռոք
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր Ջուլիուս Ռոք III (անգլ.՝ Christopher Julius Rock III, փետրվարի 7, 1965(1965-02-07)[1][2][3], Andrews[5]), ամերիկացի սթենդափ կատակերգու, դերասան, սցենարիստ, հեռուստա- և կինոպրոդյուսեր, ռեժիսոր։
Քրիս Ռոք անգլ.՝ Chris Rock | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1965(1965-02-07)[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Andrews |
Կրթություն | Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր, կատակերգու, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, ստենդ ափ երգիծաբան, դերասան և ռեժիսոր |
Ընտրանի | Madagascar |
Ամուսին(ներ) | Malaak Compton? |
Երեխա(ներ) | Zahra Savannah Rock? և Lola Simone Rock? |
Պարգևներ և մրցանակներ | |
chrisrock.com | |
Կարիերայի նախնական փուլում զբաղվել է սթենդապ հումորով և ունեցել էպիզոդիկ դերեր ֆիլմերում։ Որոշ ժամանակ անց՝ 1990-ականների սկզբին հանդես է եկել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (Saturday Night Live) հումորային հեռուստաշոում, որից հետո ստացել է առավել առաջնային դերեր ֆիլմերում։
«Comedy Central» կաբելային հեռուստաալիքը Ռոքին համարում է բոլոր ժամանակների հինգերորդ մեծագույն սթենդապ կատակերգուն[6], իսկ 2007-ին բրիտանական «Channel 4» հեռուստաալիքը 100 մեծագույն սթենդապների ցուցակում Ռոքին հատկացրել է 9-րդ, իսկ 2010-ի թարմացված տարբերակում՝ 8-րդ տեղը։
Որպես կատակերգակ Ռոքի նախընտրելի ճյուղերն են դիտորդական կոմեդիան, սև հումորը, երաժշտական կոմեդիան և սատիրան։ Ռոքը հաճախ խոսում է սպիտակամորնթերի և սևամորթների տարբերությունների մասին։
2005 և 2016 թվականներին վարել է համապատասխանաբար Ակադեմիայի 77-րդ և 88-րդ մրցանակաբաշխությունները։