From Wikipedia, the free encyclopedia
Քրիս Սթեփլթոն (անգլ.՝ Chris Stapleton, Christopher Alvin "Chris" Stapleton[2], ապրիլի 15, 1978, Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի քանթրի երգիչ և հեղինակ-կատարող[3][4]։ Քրիսը 6 երգի հեղինակ է, որոնք հայտնվել են քանթրի չարթի 1-ին հորիզոնականում[5], որոնցից են՝ «Never Wanted Nothing More», «Come Back Song»[6] և Love's Gonna Make It Alright»: Գրել է ավելի քան 150 երգ։ Նրա ստեղծագործությունները կատարել են՝ Ադելը, Լյուկ Բրայանը, Թիմ Մակգրոն, Բրեդ Փեյսլին և Դիրքս Բենթլին[7]։ Որպես համահեղինակ համագործակցել է Վինս Գիլլի, Peter Frampton-ի և Շերիլ Քրոուի հետ[8][9]։
Քրիս Սթեփլթոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Chris Stapleton |
Ի ծնե անուն | անգլ.՝ Christopher Alvin Stapleton |
Ծնվել է | ապրիլի 15, 1978 (46 տարեկան) Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Քանթրի |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Լեյբլ | Universal Music Group Nashville |
Կրթություն | Johnson Central High School? |
Անդամակցություն | The Jompson Brothers? |
Պարգևներ | |
Կայք | chrisstapleton.com |
Chris Stapleton Վիքիպահեստում |
2015 թվականին դեկտեմբերին Քրիսը թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Traveller»-ը։ Այն հայտնվել է «Billboard 200»-ի 1-ին հորիզոնականում։ Սթեփլթոնը հաղթել է 2015 թվականին կայացած «Country Music Association Award» մրցանակաբաշխության հետևյալ անվանակարգերում՝ «Տարվա երգիչ» (Best Male Vocalist), «Տարվա հայտնություն» (New Artist of the Year) և «Տարվա ալբոմ» (Album of the Year for):
Ծնվել է 1978 թվականի ապրիլի 15-ին Լեքսինգթոն քաղաքում (ԱՄՆ, Կենտուկի նահանգ) հանքափորի ընտանիքում։ Մայրն աշխատել է տեղի առողջապահության դեպարտամենտում, իսկ հայրն աշխատել է որպես հանքափոր[10][11]։ Ունի ավագ եղբայր և կրտսեր քույր[12][13]։ 2001 թվականին Քրիսը տեղափոխվում է Նեշվիլ՝ շարունակելու իր երաժշտական կարիերան[14]։
2008-ից 2010 թվականներին եղել է «The SteelDrivers» խմբի մենակատարն ու կիթառահարը։ 2009 թվականին խումբը հաղթում է«International Bluegrass Music Association» մրցանակաբաշխությունում՝ ստանալով «Տարվա նորահայտ արտիստ» (Emerging Artist of the Year) մրցանակը[15]։ 2010 խումբն առաջադրվում է Գրեմմի 3 նոմինացիաներում (Best Country Performance by a Duo or Group with Vocal՝ «Blue Side of the Mountain» և «Where Rainbows Never Die» երգերի համար, «Best Bluegrass Album» նոմիանցիան «Reckless» ալբոմի համար)[16][17]։
Սթեփլթոնը 2010 թվականի ապրիլին լքել է «SteelDrivers » խումբը[18][19]։
2015 թվականի մայիսի 5-ին թողարկվում է Քրիսի դեբյուտային «Traveller» սոլո ալբոմը[20][21]։ Ձայնագրումը տեղի է ունենում RCA Studio A ստուդիայում, որը գտնվում է Նեշվիլում[22]։ 2015 թվականին Սթեփլթոնը ստանում է 3 մրցանակ 2015 Country Music Association Awards-ում (Album of the Year, Male Vocalist of the Year և «տարվա նոր արտիստ» անվանակարգերում)[23]։ «CMA Awards» արարողության ժամանակ Քրիսն ու Ջասթին Թիմբերլեյքը միասին կատարում են նոր «Tennessee Whiskey» և «Drink You Away» երգերը՝ Սթեփլթոնի տարբերակով[24]։ 2015 թվականին Սթեփլթոնը ստացավ «Տարվա արտիստ» «CMT» հեռուստաալիքի կողմից[25][26][27]։ Ալբոմը հաղթեց «Academy of Country Music Award» մրցանակաբաշխության ժամանակ՝ արժանանալով «Տարվա ալբոմ» (Album of the Year) մրցանակին[28]։ Դառնալով 2017 թվականի լավագույն քանթրի ալբոմը՝ 2017 թվականի հունիսին այն ԱՄՆ-ում վաճառվեց մոտ 2 մլն օրինակով[29][30]։ Առաջին ալբոմն հաջողված էր և առևտրային, և ստեղծագործական առումով։ Այն զբաղեցրեց 1-ին հորիզոնականը ամերիկյան հիթ-շքերթում, իսկ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին Գրեմմի 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվեց 4 անվանակարգում՝ հաղթելով դրանցից երկուսում՝ «Լավագույն քանթրի ալբոմ» և «Լավագույն քանթրի ոճի մենակատար»[31][32]։
2018 թվականին Սթեփլթոնը դարձավ Ջաստին Թիմբերլեյքի ստուդիական ալբոմի՝ «Man of the Woods»-ի համահեղինակը (ալբոմում ներառված է 3 նոր երգ)։ Ալբոմի մեջ է ներառված «Say Something» երգը, որն հայտնվել է ամերիկյան «Billboard Hot 100» հիթ շքերթի լավագույն տասնյակում[33][34]։ 2018 թվականի հունվարի 27-ին Սթեփլթոնն 2-րդ անգամ հրավիրվեց «Saturday Night Live» երեկոյան երաժշտական շոուին, որտեղ Սթարջիլ Սիմփսոնի հետ կատարեց երգ իր՝ «From a Room: Volume 2 » ալբոմից[35]։ Մարտին «Broken Halos» երգը (« From A Room: Volume 1» ալբոմից) հայտնվում է «Country Airplay» քանթրի չարթի լավագույն հորիզոնականներում[36]։
Սթեփլթոնն ամուսնացած է երաժիշտ Մորգան Սթեփլթոն-Հեյզի հետ[37][38]։ Զույգը հանդիպել է հրատարակչությունում աշխատելիս[39]։ Նրանք ունեն 2 երեխա և ապրում են Նեշվիլում[8]։
Տարի | Նոմինացված գործեր | Կատեգորիա | Արդյունք | Արտաքին հղումներ |
---|---|---|---|---|
2016 | Chris Stapleton | Տարվա երգիչ | Հաղթանակ | [48] |
Traveller | Տրավա ալբոմ | Առաջադրված |
Տարի | Նոմինացված գործերը | Կատեգորիա | Արդյունք | Արտաքին հղումներ |
---|---|---|---|---|
2016 | Chris Stapleton | Լավագույն քանթրի երգիչ | Առաջադրված | [49] |
Traveller | Լավագույն քանթրի ալբոմ | Հաղթանակ |
Տարի | Նոմինացված գործը | Կատեգորիա | Արդյունք | Արտաքին հղումներ |
---|---|---|---|---|
2015 | Traveller | Տարվա ալբոմ | Հաղթանակ | [28] |
Chris Stapleton | Տարվա նորահայտ արտիստ | Հաղթանակ | ||
Տարվա վոկալիստ | Հաղթանակ |
Տարի | Նոմինացված գործերը | Կատեգորիա | Արդյունք | Արտաքին հղումներ |
---|---|---|---|---|
2015 | Traveller | Տարվա ալբոմ | Հաղթանակ | [50] |
Chris Stapleton | Տարվա նորահայտ երգիչ | Հաղթանակ | ||
Տարվա երգիչ | Հաղթանակ |
Տարի | Նորմինացված գործերը | Կատեգորիա | Արդյունք | Արտաքին հղումներ |
---|---|---|---|---|
2016 | Traveller | Տարվա լավագույն ալբոմ | Նոմինացիա | [51] |
Լավագույն ալբոմ | Հաղթանակ | |||
«Traveller» | Լավագույն սոլո քանթրի կատարող | Հաղթանակ | ||
Լավագույն քանթրի երգ | Նոմինացիա | |||
2018 | «From A Room: Volume 1» | Լավագույն քանթրի ալբոմ | Հաղթանակ | [52] |
«Either Way» | Լավագույն սոլո քանթրի կատարող | Հաղթանակ | ||
«Broken Halos» | Լավագույն քանթրի երգ | Հաղթանակ |
Անվանում | Մանրամասներ | Ամենաբարձր դիրքը չարթերում | Վաճառք | Սերտիֆիկացիա | |||
---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա | ԱՄՆ | Ավստրալիա | Կանադա | ||||
Traveller |
|
1 | 1 | 47 | 4 |
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.