Օտտո Ստրուվե
From Wikipedia, the free encyclopedia
Օտտո Ստրուվե (անգլ.՝ Otto Struve, օգոստոսի 12, 1897(1897-08-12)[1][2][3], Խարկով, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 6, 1963(1963-04-06)[1][2][3], Բերկլի, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռուս-ամերիկյան աստղաֆիզիկոս, Վասիլի Ստրուվեի ծոռը։
Օտտո Ստրուվե Otto Struve | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1897(1897-08-12)[1][2][3] Խարկով, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | ապրիլի 6, 1963(1963-04-06)[1][2][3] (65 տարեկան) Բերկլի, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան[4] և Կալիֆոռնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Միջազգային աստղագիտական միություն[5], Ամերիկյան աստղագիտական միություն[5], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Խարկովի ազգային համալսարան[4] և Չիկագոյի համալսարան[4] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] և ռուսերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Philip Childs Keenan?, Su-Shu Huang? և J. Allen Hynek? |
Պարգևներ | |
Հայր | Ludwig Struve? |
Մայր | Elizaveta Khristoforovna Groman? |
Otto Struve Վիքիպահեստում |
Ավարտել է Խարկովի համալսարանը (1919)։ 1920 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ 1932 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1932-1947 թվականներին՝ նույն համալսարանի Երքսի և Մակդոնալդի աստղադիտարանների տնօրեն, «Ասթրոֆիզիքլ ժըրնըլ» («Astrophysical Journal») ամսագրի գլխավոր խմբագիր։ 1950-1959 թվականներին Կալիֆոռնիայի համալսարանի (Բերկլի) աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ և աստղադիտարանի տնօրեն։ Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանի առաշջին տնօրենը (1959-1962)։ Միջազգային աստղագիտական միության փոխպրեզիդենտ (1948-1952), ապա՝ պրեզիդենտ (1952-1955)։
Աշխատանքները նվիրված են աստղային սպեկտրոսկոպիայի հարցերին։ Առաջին անգամ (Գ․ Շախի հետ) որոշել է ջերմ աստղերի պտտման արագությունները։ Ուսումնասիրել է պեկուլյար աստղերի, միջաստղային գազի և գալակտիկայում իոնացված ջրածնի (H2) սպեկտրները։ Կատարել է աստղագիտական գիտելիքների քարոզման մեծ աշխատանք։ Մասնավորապես, առանձին հոդվածով հանդես է եկել Բյուրականում հայտնագործված աստղասփյուռների տեսության վերաբերյալ, կարևորելով դրա նշանակությունը։