From Wikipedia, the free encyclopedia
Ֆեթհուլլահ Կյուլեն (թուրքերեն՝ Fethullah Gülen, ապրիլի 27, 1941[1][2][3], Կարին, Թուրքիա), թուրք գրող[4], նախկին իմամ և քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ, գրողների և լրագրողների ֆոնդի պատվավոր նախագահ[5]։ Նա համարվում է ստեղծողն և նախաձեռնողը «Հիզմեթ» շարժմանը[6]։ Ներկայումս նա ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում։ Քաղաքական վտարանդի է[7][8][9]։ Գյուլենի կողմնակիցները նրան անվանում են «Հոջա էֆենդի» (պարոն ուսուցիչ)։ Գյուլենը 2008 թվականին դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մտավորականը՝ համաձայն Prospect և Foreign Policy ամսագրերի[10]։ 2009 թվականից մտնում է 500 ամենաազդեցիկ մուսուլմանների շարքում (2013 թվականի տվյալներով 11-րդը)[11]։ 2013 թվականին նա ներառվել է «աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը» ըստ Time ամսագրի[12][13][14]։
Ֆեթուլլահ Գյուլեն թուրքերեն՝ Fethullah Gülen | |
Մասնագիտություն՝ | հասարակական ակտիվիստ, Q2507544? և գրող |
---|---|
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Ծննդյան օր | ապրիլի 27, 1941[1][2][3] (83 տարեկան) |
Ծննդավայր | Կարին, Թուրքիա |
Թաղված | Գուրբեթի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա և ԱՄՆ |
Ի ծնե անուն | թուրքերեն՝ Muhammed Fethullah Gülen |
Կայք՝ | fgulen.com |
Ինքնագիր | |
Գյուլենը քննադատում է լաիցիզմը որպես քաղաքականության, որը գնում է դեպի ռեդուկտիվ մատերիալիզմի փիլիսոփայության։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ իսլամը և դեմոկրատիան համատեղելի են[15]։ Գյուլենի կարծիքով շարիաթին են առնչվում և կրոնական արժեքները, և նամազը, ուրազան, զյաքաթը, հաջը, ընտանեկան և անձնական հարաբերությունները, կյանքի տարբեր ասպեկտները։ «Ժամանակակից դեմոկրատական հանրապետություններում ոչ ոք չի խանգարում զբաղվել այդպիսի գործերով, որոնք կազմում են իսլամի և շարիաթի ավելի քան 95%-ը։ Եվ միայն 4-5 %-ն է առնչվում իշխանությանը և իրավունքին։ Սա առանձին անհատների մտահոգությունը չէ, այլ նրանց, ովքեր կառավարում են։ Իսլամի ընդդիմադիրները հենց այդ 4-5%-ը փորձում են ներկայացնել որպես ամբողջ շարիաթ»[16]։
Գյուլենը հավանություն տվեց Թուրքիայի անդամակցմանը ԵՄ-ին` նշելով, որ դրանից չեն տուժի կողմերից ոչ մեկը, այլ միայն կշահեն։
Գյուլենի հայացքները կնոջ իրավունքների նկատմամբ «պրոգրեսիվ» են, բայց «ժամանակակից կին պրոֆեսիոնալները Թուրքիայում հեռու են այն բանից, որ նրանց ընդունեն որպես իրավահավասար»[17]։ Գյուլենը նշում է,որ իսլամը փրկել է կանանց, «նրանք ընդհանրապես չեն փակվել իրենց տներում և ... երբեք չեն ճնշվել»։ Նա նշում է, որ «արևմտյան տիպի ֆեմինիզմը … որը ամբողջությամբ լցված է ատելությամբ տղամարդկանց նկատմամբ, դատապարտված է կործանման, ինչպես մնացած բոլոր հեղափոխական շարժումները»[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.