Ֆլո Ռայդա
From Wikipedia, the free encyclopedia
Թրեմար Լեյսել Դիլարդ (անգլ.՝ Tramar Lacel Dillard, դեկտեմբերի 16, 1979(1979-12-16)[1], Քերոլ Սիթի, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ և Opa-locka, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ)[2][3], առավել հայտնի իր Ֆլո Ռայդա (Flo Rida) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր։ Հայտնի է մի շարք հիթային սինգլների թողարկմամբ, ինչպիսին է 2008 թվականի «Low» դեբյուտային սինգլը, որը 10 շաբաթ շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ-ի Billboard Hot 100 չարթում և նոր ռեկորդ սահմանեց վաճառքի թվով։ Հետագա միջազգային հիթային սինգլներն են «Right Round», «Club Can't Handle Me», «Good Feeling», «Wild Ones», «Whistle» և «I Cry»։
Ֆլո Ռայդա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tramar Lacel Dillard |
Ի ծնե անուն | Թրեմար Դիլարդ |
Նաև հայտնի է որպես | Ֆլո Ռայդա |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1979(1979-12-16)[1] (44 տարեկան) Քերոլ Սիթի, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ կամ Opa-locka, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփացված ռեփ, հարավային հիփ հոփ, Էլեկտրո հոփ, Էլեկտրոփոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, խոսքերի հեղինակ, դերասան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2006-այժմ |
Լեյբլ | Atlantic Records, Poe Boy Entertainment, International Music Group, Strong Arm |
Կրթություն | Նևադայի համալսարան, Լաս Վեգաս, Barry University? և Miami Carol City Senior High School? |
Կապված | Էյքոն, Բրիսկո, Լեդի Գագա, Թիմբըլենդ, Դեյվիդ Գետտա, Կեշա, T-Pain, Նիքի Մինաժ, Տայո Կրուզ, Սիա Ֆյուրլեր, Նե-Յո, Ավիչի |
Կայք | officialflo.com |
Flo Rida Վիքիպահեստում |
Ֆլո Ռայդան թողարկել է 4 ալբոմ՝ Mail on Sunday (2008), R.O.O.T.S. (2009), Only One Flo (Part 1) (2010), and Wild Ones (2012). Ընդհանուր առմամբ նրա երաժշտությունն ամբողջ աշխարհում ներբեռնել են 75 մլն անգամ[4]։