Ֆոտոլրագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆոտոլրագրություն, լրագրության հատուկ ժանր, որն օգտագործում է լուսանկարը որպես արտահայտման հիմնական միջոց։ Ֆոտոլրագրությունը տարբերվում է լուսանկարչության հարակից ժանրերից (ինչպես օրինակ, վավերագրական լուսանկարչություն, փողոցային լուսանկարչություն և հայտնի մարդկանց լուսանկարչություն) հետևյալ առանձնահատկություններով՝
- ժամանակ՝ ժամանակագրական համատեքստում կարևորվում են իրադարձությունների զարգացումները
- Օբյեկտիվություն՝ իրավիճակը ենթադրում է, որ լուսանկարները անկեղծ և ճշգրտորեն կնկարագրեն տեղի ունեցած իրադարձությունները
- Տեղեկություն՝ լուսանկարները զուգորդվելով նորությունների այլ տարրերի հետ, ընթերցողին կամ հանդիսատեսին տեղեկացնում են և պատկերացում են տալիս իրադարձությունների էության մասին։
Ֆոտոլրագրողները պետք է գործեն, որոշումներ կայացնեն և լուսանկարչական սարքավորումներ կրեն իրադարձությունների մասնակիցների հետ նույն պայմաններում (հրդեհ, պատերազմ, փողոցային անկարգություններ)՝ հաճախ նրանց հետ ենթարկվելով նույն վտանգին։
Ֆոտոլրագրությունը, որպես նկարագրական տերմին, հաճախ ենթադրում է պատկերների ստեղծման որոշակի ոճ կամ մոտեցում[1]։
Կա ֆոտոլրագրության մի տեսակ, որը վերաբերում է ֆոտոխրոնիկային։ Այս դեպքում լուսանկարիչը պարբերաբար արտացոլում է մշակութային և հասարակական իրադարձությունները, որոնք ունեն մշակութային և պատմական նշանակություն։