Ֆրանչեսկո Տոտտի
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Տոտտի (իտալ.՝ Francesco Totti, սեպտեմբերի 27, 1976(1976-09-27), Հռոմ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան, թիմի ավագ և խորհրդանիշ[1], իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել Ռոմայի գույներին։ 2006 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և 2000 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, ինչպես նաև 1996 թվականին Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Առաջին հավաքականի կազմում մասնակցել է 58 հանդիպման (այս ցուցանիշը Ռոմայի ֆուտբոլիստների համար երկար ժամանակ ռեկորդային էր համարվում, մինչև այն չգերազանցեց Դանիելե Դե Ռոսսին) և դարձել է 9 գոլի հեղինակ։ Սակայն տարբեր պատճառներով Ֆրանչեսկոն ցույց չէր տալիս այն խաղը հավաքականում, ինչ ցույց էր տալիս Ռոմայում։
Ֆրանչեսկո Տոտտի իտալ.՝ Francesco Totti | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆրանչեսկո Տոտտի | ||||||||||||||||||||
Ազգությունը | Իտալացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||
Մականուն |
Imperatore di Roma (Հռոմի կայսր), Cesco (Չեսկո), Il Capitano (Կապիտանո), Il Bimbo d'Oro (Ոսկե տղա), Il Re di Roma (Հռոմի արքա), Er Pupone (Մեծ երեխա), Il Gladiatore (Գլադիատոր) | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 27, 1976 (47 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 82 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆրանչեսկոն հանդիսանում է Սերիա A-ի լավագույն 30 ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներից մեկը[2] և խփած գնդակներով երկրորդը, իսկ ներկայում հանդես եկող ֆուտբոլիստներից առաջինն է[3]։ Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով հանդիսանում է բացարձակ ռեկորդակիր[4]։ Բոլոր այս նվաճումները լավագույն ցուցանիշներն են Ռոմայի ամբողջ պատմության ընթացքում։ Տոտտին առաջինն է եվրագավաթներում անցկացրած խաղերի և խփած գոլերի քանակով Ռոմայի պատմության մեջ։ Հանդիսանում է «հռոմեական դերբիի» լավագույն ռմբարկու և դերբիներում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստ։
Մտնում է ներկայումս ապրող աշխարհի լավագույն 125 ֆուտբոլիստների ցանկի մեջ, որը 2004 թվականի մարտին կազմել է Պելեն։ Հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան։ Մադամ Տյուսսոյի թանգարանում ունի սեփական մոմե արձանը[5]։