Ալբեր Կամյու (;[34] ֆրանսերեն: ( լսել), նոյեմբերի 7, 1913(1913-11-07)[2][3][4][…], Դրեան, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա[5][1] - հունվարի 4, 1960(1960-01-04)[6][2][3][…], Վիլբլևեն, Յոն, Ֆրանսիա[7][1]), ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող։ Նրա հայացքները զարկ տվեցին փիլիսոփայական այն ուղղությանը, որ հայտնի է աբսուրդիզմ անունով։ Նա հեղինակել է «Ընդվզող մարդը» էսսեն, որում ցույց է տալիս, որ իր ողջ կյանքը նվիրվել է նիհիլիզմի փիլիսոփայությանը հակադրվելուն, միևնույն ժամանակ խորապես անհատական ազատության գաղափարով լցված լինելով։ 1957 թվականին, 44 տարեկան հասակում նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ՝ Գրականության ոլորտում, նա երկրորդ ամենաերիտասարդ մրցանակակիրն էր պատմության մեջ[35]։
Արագ փաստեր Ալբեր Կամյուֆր.՝ Albert Camus, Ծնվել է ...
Ալբեր Կամյու ֆր.՝ Albert Camus[1] |
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1913(1913-11-07)[2][3][4][…] |
---|
Ծննդավայր | Դրեան, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա[5][1] |
---|
Վախճանվել է | հունվարի 4, 1960(1960-01-04)[6][2][3][…] (46 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Վիլբլևեն, Յոն, Ֆրանսիա[7][1] |
---|
Գերեզման | Cemetery in Lourmarin |
---|
Մասնագիտություն | գրող, փիլիսոփա, վիպասան, լրագրող, ակնարկագիր, դրամատուրգ, սցենարիստ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ, բանաստեղծ, ֆուտբոլիստ և հրապարակախոս |
---|
Լեզու | ֆրանսերեն[5][1] |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա[1] |
---|
Կրթություն | Ալժիրի համալսարան (մայիս 1936)[8] |
---|
Գիտական աստիճան | licence?[9] (1935) և DES?[9] (1936) |
---|
Ստեղծագործական շրջան | 1934-1960 թթ. |
---|
Ժանրեր | Էքզիստենցիալիզմ, աբսուրդիզմ |
---|
Գրական ուղղություններ | Մայրցամաքային փիլիսոփայություն |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Ընդվզող մարդը[5], Երջանիկ մահը, Անկումը, Սիզիփոսի առասպելը, Օտարը[5], Ժանտախտը[5], Albert Camus, María Casares. Correspondence (1944-1959)?, Կալիգուլա[5] և Neither Victims Nor Executioners? |
---|
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և comité de lecture des éditions Gallimard? |
---|
Աշխատավայր | L'Express?, Alger républicain?, Combat?, Paris-Soir? և Le Soir républicain? |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին | Simone Hié?[13][8][14] և Ֆրանսեն Ֆոր[15][16] |
---|
Համատեղ ապրող | Blanche Balain?[17][18], Մարիա Կազարես[19][20][21], Mamaine Koestler?[22][23][24][…], Մարիա Կազարես[25][26], Catherine Sellers?[27][28] և Մետ Իվերս[8][29][30] |
---|
Զավակներ | Catherine Camus? և Jean Camus? |
---|
Ներշնչվել է
- Սյորեն Կիերկեգոր, Անդրե Մալրո, Պլոտինոս[31], Ֆրիդրիխ Նիցշե[32], Ֆրանց Կաֆկա[33], Jean Grenier?, Անդրե Ժիդ, Ֆեոդոր Դոստոևսկի, Լև Շեստով, Մարտին Հայդեգեր, Կառլ Յասպերս, Սիմոնա դը Բովուար և Ժան Պոլ Սարտր
|
|
Ալբեր Կամյու Վիքիքաղվածքում |
Ալբեր Կամյու Վիքիդարանում |
Albert Camus Վիքիպահեստում |
Փակել
Կամյուն իրեն չէր համարում էքզիստենցիալիստ հեղինակ, չնայած իրեն հենց այդպես էլ ընկալում էին, նույնիսկ իր կենդանության ժամանակ[36]։ 1945 թվականին տված հարցազրույցում նա հերքում է իր կապը որևէ գաղափարական ուղղության հետ. «Ոչ, ես էքզիստենցիալիստ չեմ։ Սարտրը և ես միշտ զարմանում ենք, երբ մեր անունները տեսնում ենք նրանց շարքերում»[37]։
Կամյուն ծնվել է Ֆրանսիական Ալժիրում, ֆրանս-ալիժիրցիների ընտանիքում (Pied-Noir) սովորել է Ալժիրի համալսարանում, որը ավարտել է 1936 թվականին։ 1949 թվականին, Կամյուն հիմնադրում է Միջազգային կոոպերացիաների խումբ կազմակերպությունը[38]. «ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում առաջացած գաղափարական հակամարտություններին վերջ տալու համար»[39]։