Դավիթ Ռիկարդո
From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Ռիկարդո (անգլ.՝ David Ricardo, ապրիլի 18, 1772(1772-04-18)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][3] - սեպտեմբերի 11, 1823(1823-09-11)[1][4][5][…], Gatcombe Park, Minchinhampton, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] և Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Բրիտանացի քաղաքական տնտեսագետ էր։ Նա դասական ազդեցիկ տնտեսագետներից մեկն էր, ինչպիսիք են՝ Թոմաս Մալթուսը, Ադամ Սմիթը և Ջեյմս Միլը։
Նա իր մասնագիտական կյանքը սկսեց որպես բրոքեր և ֆինանսական շուկայի սպեկուլյանտ։ Նա կուտակել է զգալի անձնական հարստություն, հատկապես ֆինանսական շուկայում և այնուհետև թոշակի անցնելուց հետո տեղափոխվում է Միացյալ Թագավորություն, որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ։ Պատգամավորական մանդատում նա անցկացրել է իր կյանքի չորս տարիները։ Հավանաբար, նրա թողած նշանակալից ժառանգությունը համեմատական առավելության մասին թեորեմն է, որն առաջարկում է, որ պետությունը պետք է ավելի շատ կենտրոնացնի իր ռեսուրսները այն տնտեսությունների վրա, որտեղ նա միջազգայնորեն մրցունակ է և առևտուր անի այլ երկրների հետ, որ ներկրի այն ապրանքները, որոնք չեն արտադրվում ներքին շուկայում։ Ըստ էության, Ռիկարդոն, նպաստել է ծայրահեղ արդյունաբերության զարգացմանը ազգերի կողմից։ Դրա նպատակն էր ավելի շահավետ տնտեսությունների ստեղծումը։ Ռիկարդոն դիտարկեց, որ ազգային տնտեսական քաղաքականության գոյությունը օգնում է որոշ տնտեսությունների զարգացմանը՝ վնասելով մյուսներին։ Ռիկարդոյի թեորեմը համեմատական առավելության մասին շատ անգամ վիճարկվել է, բայց մնացել է որպես փաստի հիմնաքար, որն էլ հիմք էր հանդիսանում տնտեսական զարգացմանը։ Համեմատական առավելության մասին այդ թեորեմը հանդիսացել է որպես միջազգային առևտրի զարգացման հիմնական պատճառ և ճանաչվել է բոլորի կողմից։