Դևիդ Բեքհեմ
անգլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Ռոբերտ Ջոզեֆ Բեքհեմ (անգլ.՝ David Robert Joseph Beckham[4], մայիսի 2, 1975(1975-05-02)[5][6][7][…], Լեյթոնսթոուն, London Borough of Waltham Forest, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[8])[9], անգլիացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ», «Պրեսթոն Նորթ-Էնդ», «Ռեալ Մադրիդ», «Միլան», «Լոս Անջելես Գալաքսի» և ՊՍԺ ակումբներում ինչպես նաև Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որտեղ նա հանդիսանում է ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներից մեկը[10]։ Հայտնի է ստանդարտ դիրքերի և տուգանայինների իրականացման փայլուն տեխնիկայով։
Դևիդ Բեքհեմ անգլ.՝ David Beckham | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բեքհեմը 2014 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դևիդ Ռոբերտ Ջոզեֆ Բեքհեմ | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Բեքս (Becks) | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1975 (49 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ[1][Ն 1] | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ[2] | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բեքհեմի ֆուտբոլային կարիերան սկսվել է 1992 թվականին, երբ նա 17 տարեկան հասակում անցկացրեց իր առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում[11]։ Նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նվաճել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6 չեմպիոնական տիտղոսներ, 2 անգամ` Անգլիայի գավաթը և 1 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը[1]։ 2003 թվականին նա տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», որտեղ հանդես է եկել չորս մրցաշրջան[12]՝ վերջին մրցաշրջանում ակումբի հետ նվաճելով իսպանական Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը[13]։ 2004 թվականին Բեքհեմը եղել է աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը[14]։ 2007 թվականին Բեքհեմը 32.5 միլիոն դոլլարի[15] դիմաց 5 տարվա պայմանագիր կնքեց Ամերիկյան բարձրագույն լիգայում հանդես եկող (MLS) «Լոս-Անջելես Գալաքսի» ակումբի հետ։ Լինելով «Գալաքսի»-ի խաղացող՝ Բեքհեմը 2009-2010 թվականներին վարձակալությամբ խաղացել է իտալական «Միլան»-ի կազմում։ Այնուհետև «Պարի Սեն-Ժերմեն»-ի կազմում մեկ մրցաշրջան խաղալուց հետո Բեքհեմն ավարտել է ֆուտբոլային կարիերան։ 2010 թվականին, ըստ «Forbes» հանդեսի, ճանաչվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով Կրիշտիանու Ռոնալդուից և Լիոնել Մեսսիից[16]։
Ըստ ՖԻՖԱ-ի վարկածի՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի կոչման քվեարկությունում Բեքհեմը երկու անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը[1]։
Բեքհեմն առաջին բրիտանացի ֆուտբոլիստն է, ով 100 խաղ է անցկացրել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի մրցաշարում։ 2000 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2006 թվականի Աշխարհի առաջնության ավարտը նա եղել է Անգլիայի հավաքականի ավագը[17]՝ ավագի թևկապով անցկացնելով 58 խաղ[18]։ Դրանից հետո նա շարունակել է հանդես գալ հավաքականի կազմում՝ 2008 թվականի մարտի 26-ին խաղալով իր հարյուրերորդ խաղն անգլիայի հավաքականի կազմում Ֆրանսիայի դեմ[18]։
Բեքհեմի անունը 2003-2004 թվականներին սպորտային թեմայով ամենափնտրվածն էր Google-ում[19], նա դարձավ նաև ճանաչված գովազդային դեմք, այդ թվում՝ նորաձևության աշխարհում[20][21]։
Բեքհեմն ամուսնացած է Spice Girls խմբի վոկալիստուհի Վիկտորյա Բեքհեմի (Ադամս) հետ[22], ունի երեք տղա՝ Բրուկլին Ջոզեֆը, Ռոմեո Ջեյմսը, Կրուզ Դևիդը, և մեկ աղջիկ՝ Հարպեր Սևենը[23][24]։