Դևիդ Քեմերոն
From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Ուիլյամ Դոնալդ Քեմերոն (անգլ.՝ David William Donald Cameron, հոկտեմբերի 9, 1966(1966-10-09)[1][2][3][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության առաջնորդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ 2010 թվականի մայիսի 11-ից (ղեկավարում է պահպանողականների և լիբերալ-դեմոկրատների կոալիցիոն կառավարությունը)։ Միացյալ Թագավորության վերջին 200 տարիների ամենաերիտասարդ և թվով 75-րդ վարչապետն է։
Դևիդ Քեմերոն բրիտանական անգլերեն՝ David Cameron | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հեզերդաունի նախապատրաստական դպրոց, Իթըն քոլեջ և Բրեյսնոուզ քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 9, 1966(1966-10-09)[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[6][7] |
Ի ծնե անուն | բրիտանական անգլերեն՝ David William Donald Cameron |
Հայր | Ian Donald Cameron?[8][9] |
Մայր | Mary Fleur Mount?[8][9] |
Ամուսին | Սամանթա Քեմերոն[9] |
Զավակներ | Ivan Reginald Ian Cameron?[8][9], Nancy Gwen Beatrice Cameron?[8][9], Arthur Elwen Cameron?[8][9] և Florence Rose Endellion Cameron?[8][9] |
Կայք՝ | davidcameronoffice.org |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 9-ին Լոնդոնում։ Ավարտել է Իթըն քոլեջը, ապա Օքսֆորդի համալսարանը՝ ուսումնասիրելով քաղաքագիտություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Աշխատել է Պահպանողական կուսակցության հետազոտական բաժնում՝ միաժամանակ զբաղվելով 1990-1997 թվականների Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորի ելույթների պատրաստմամբ և տնտեսական հարցերով։ 1993 թվականից աշխատել է ներքին գործերի նախարարությունում։ 1997 թվականին մասնակցել է Մեծ Բրիտանիայի պառլամենտական ընտրություններին՝ չհասնելով հաջողության։ 2001 թվականին ընտրվել է Համայնքների պալատի անդամ, 2005 թվականին՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։