Կառլ Բրյուլով
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Պավլովիչ Բրյուլով (ռուս.՝ Карл Павлович Брюллов, դեկտեմբերի 12, 1799(1799-12-12)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][5] - հունիսի 11, 1852(1852-06-11)[4][5][6], Մանցիանա, Հռոմ, Լացիո, Իտալիա[4], Իտալիա), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։ Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր։
Կառլ Բրյուլով Карл Брюллов | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1799(1799-12-12)[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][5] |
Վախճանվել է | հունիսի 11, 1852(1852-06-11)[4][5][6] (52 տարեկան) |
Մահվան վայր | Մանցիանա, Հռոմ, Լացիո, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1821) |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ և գծանկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր և պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Պոմպեյի վերջին օրը |
Աշակերտներ | Միխայիլ Ժելեզնով[7], Անդրեյ Գորոնովիչ, Պիմեն Օռլով, Դմիտրի Բեզպերչի, Բոգդան Վիլևալդե և Ալեքսանդր Ագին |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Հայր | Պավել Բրյուլո |
Ամուսին | Էմիլի Թիմմ |
Karl Bryullov Վիքիպահեստում |
Դեկորատիվ քանդակագործության ակադեմիկոս Պ. Ի Բրյուլովի որդին։ 1809-1822 թվականներին սովորել է Գեղարվեստի ակադեմիայում Ա. Ի Իվանովի, Ա. Ե. Եգորովի, Վ. Կ. Շեբուևի մոտ։ 1822-1834 թվականներից որպես «Նպաստառու նկարիչների ընկերության» թոշակառու, ապրել և աշխատել է Իտալիայում, որտեղ նկարել է Փարիզում Գրան-Պրիի արժանացած «Պոմպեյի վերջին օրը» նկարը (1830-1833)։ Միաժամանակ ստեղծել է մեծ համբավ բերած մի շարք դիմանկարներ` այդ թվում «Ձիավարուհին» (1832)։ 1835 թվականին ճանապարհորդել է Հունաստանում և Թուրքիայում, ինչի ընթացում կատարել է մի շարք գրաֆիկական աշխատանքներ։ Նույն թվականին վերադարձել է Ռուսաստան, մինչև 1836 թվականը ապրել է Մոսկվայում, որտեղ ծանոթացել է Ա. Ս. Պուշկինի հետ, այնուհետև փոխադրվել է Պետերբուրգ։ 1836-1849 թվականներին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում։ Կատարել է ռուսական մշակույթի գործիչների մի շարք դիմանկարներ՝ այդ թվում Վ. Ն.Կուկոլնիկի (1836 թ.), Ա. Ի. Կռիլովի (1839 թ.)։ Մտերիմ էր Մ. Ի. Գլինկայի և Ն. Վ Կուկոլնիկի հետ։ 1843-1847 թվականներին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Կազանի տաճար և Սուրբ Իսահակի տաճարների նկարչական աշխատանքներին (ավարտված Պ. Վ Բասինի կողմից)։ Հիվանդության հետ կապված՝ 1849 թվականին փոխադրվել է Մադեյրա կղզի։ Կյանքի ընթացում այնտեղ ջրաներկով իրականացրել է իր ընկերների և ծանոթների մեծ թվով դիմանկարներ («Ձիավորները. Ե. Ի. Մյուսսերի և Է. Մյուսսերի դիմանկարները» 1849)։ 1850 թվականից ապրել է Իտալիայում։ Եղել է Միլանի, Պարմի ինչպես նաև Հռոմի Սուրբ Ղուկասի ակադեմիաների անդամ։ Բրյուլովի ստեղծագործությունները դարձան ավելի ուշ ռուսական ռոմանտիզմի գագաթնակետը, երբ ներդաշնակության ամբողջականության ու աշխարհի գեղեցկության զգացումը փոխարինվում է ողբերգության ու կյանքի հակամարտության, ուժեղ կրքերի հետաքրքրության անսովոր թեմաների և իրավիճակների զգացողություններով։
Նորից առաջին պլան է մղվում պատմական նկարը, բայց այժմ նրա գլխավոր թեման ոչ թե հերոսների պայքարն է, ինչպես կլասիցիզմում է, այլ մարդկային զանգվածների ճակատագրերն են։ Իր գլխավոր «Պոմպեյի վերջին օրը» (1830—1833) աշխատանքում Բրյուլովը գործողության դրամատիզմը միավորել է լուսավորության ռոմանտիկ էֆէկտների և ֆիգուրների քանդակային, դասականորեն կատարյալ պլաստիկայի հետ։ Նկարը հեղինակին բերեց մեծ հռչակ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում։ Ինչպես հանդիսավոր, այնպես էլ կամերային դիմանկարների կարկառուն վարպետ, Բրյուլովն իր ստեղծագործություններում իրագործեց էվոլյուցիա օրինակելի ռոմանտիզմի դարաշրջանի համար՝ սկսած կյանքի ուրախ ընկալմամբ վաղ աշխատանքներով («Ձաիավարուհին» 1832), մինչև բարդացված, խորացված հոգեբանությամբ ուշ ուշագրավ աշխատանքներ՝ («Ինքնանկար», 1848), հավակներլով հասնել դարի երկրորդ կեսի վարպետներին, ինչպիսին էր Իլյա Ռեպինը(«Մ. Պ Մուսորգսկու դիմանկարը», 1881)։ Բրյուլովը մեծ ազդեցություն է ունեցել ռուս նկարիչների վրա, որոնցից շատերը դարձել են նրա հետևորդներն ու նմանակողները։
Բրյուլովի իտալական շրջանի նկարներից են «Իտալական կեսօրը» (ռուս.՝ Итальянский полдень, 1827, Ռուսական թանգարան, Պետերբուրգ), «Բերսաբե» (ռուս.՝ Вирсавия, 1832 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։ Նա հանդես է գալիս որպես աշխարհիկ դիմանկարի վարպետ («Ձիավարուհին» (ռուս.՝ Всадница, 1832, Տրետյակովյան պատկերասրահ). Ձգտելով ստեղծել մոնումենտալ պատմական տեսարաններ 1830 թ. սկսում է աշխատել և 1833 թ. ավարտին է հասցնում «Պոմպեյի վերջն օրը» կտավը, որը նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է (ռուս.՝ Последний день Помпей, Ռուսական թանգարան)։
Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցահանդեսում է գտնվում Կառլ Բրյուլովի կտավներից մեկը՝ «Մ. Ա. Բեկի դիմանկարը» (1840)[8]։