Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոն (ապրիլի 5, 1810(1810-04-05)[1], Chadlington, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 5, 1895(1895-03-05)[2][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի դիվանագետ և արևելագետ, ասորագիտության հիմնադիրներից։ 1827—1839 թվականներին բրիտանական արևելահնդկական ընկերության ծառայության սպա Հնդկաստանում, ապա՝ Իրանում։ Մասնակցել է Իրանի շահական զորագնդերի վերակազմավորմանը։
Արագ փաստեր Հենրի Կրեսվիկ ՌոուլինսոնHenry Creswicke Rawlinson, Ծնվել է ...
Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոն Henry Creswicke Rawlinson |
---|
|
Ծնվել է | ապրիլի 5, 1810(1810-04-05)[1] Chadlington, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Մահացել է | մարտի 5, 1895(1895-03-05)[2][3][4][…] (84 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Գերեզման | Բրուքվուդ գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Մասնագիտություն | լեզվաբան, հնագետ, մարդաբան, քաղաքական գործիչ, բանակի սպա, դիվանագետ, ասորագետ, գրող և բանասեր |
---|
Հաստատություն(ներ) | Ֆորին oֆիս (արտաքին գերատեսչություն)[5] և Արևելա-հնդկական ընկերություն |
---|
Գործունեության ոլորտ | հնագիտություն |
---|
Պաշտոն(ներ) | Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 17-րդ խորհրդարանի անդամ, ambassador of the United Kingdom to Persia?, member of the Council of India?, President of the Royal Geographical Society? և President of the Royal Geographical Society? |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թագավորական աշխարհագրական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6] |
---|
Ալմա մատեր | Միդլսեքսի համալսարան և Մեծ Էլինգի դպրոց |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][7] |
---|
Պարգևներ | |
---|
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
---|
Ամուսին(ներ) | Louisa Caroline Harcourt Seymour? |
---|
Երեխա(ներ) | Henry Rawlinson, 1st Baron Rawlinson?[1] և Sir Alfred Rawlinson, 3rd Baronet?[1] |
---|
Հայր | Abram Tyzack Rawlinson?[1] |
---|
Մայր | Eliza Eudocia Albinia Creswicke?[1] |
---|
Henry Rawlinson (Sir), 1st Baronet Վիքիպահեստում |
Փակել
1840 թվականից Անգլիայի կառավարության հատուկ ներկայացուցիչն էր Ղանդահարում, 1844—1849 թվականներին հյուպատոս Բաղդադում, 1855 թվականին նշանակվել է Արևելա-հնդկական ընկերության տնօրեն, 1859 թվականին՝ Իրանում Անգլիայի արտակարգ լիազոր ներկայացուցիչ, 1868 թվականից՝ հյուպատոս Հնդկաստանում։ 1835—1847 թվականներին ընդօրինակել, ապա ընթերցել է Դարեհ I-ի Բեհիսթունյան արձանագրությունը։ Մեծ դեր է կատարել հին պարսկական և բաբելաասորական սեպագիր արձանագրությունների վերծանման գործում։ Կազմակերպել է Միջագետքի քաղաքների հնագիտական պեղումներ։ 1871—1872 թվականներին և 1874—1875 թվականներին եղել է անգլիայի աշխարհագրական թագավորական ընկերության, 1878—1881 թվականներին՝ Ասիական թագավորական ընկերության նախագահ։