Արևելահնդկական ընկերություն
From Wikipedia, the free encyclopedia
Արևելահնդկական ընկերություն (անգլ.՝ East India Company), Բրիտանական օստ-հնդկական ընկերություն մինչև 1707 թ.՝ Անգլիական օստ-հնդկական ընկերություն, բաժնետիրական ընկերություն։ Ստեղծվել է 1600 թ. դեկտեմբերի 31-ին, Եղիսաբեթ Առաջին թագուհու հրամանով[2] և ստացել մեծ արտոնություններ Հնդկաստանում առևտրային գործունեություն իրականացնելու համար։ Բրիտանական արևելահնդկական ընկերության օգնությամբ է հնարավոր եղել Մեծ Բրիտանիայի կողմից Հնդկաստանի և արևելքի մի շարք երկրների գաղութացումը։
Արևելահնդկական ընկերություն | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, colonial society? և East India Company? |
Հիմնադրված է | դեկտեմբերի 31, 1600 |
Հիմնադիր | John Watts? և George White? |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն, East India House, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Crosby Hall, London, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Արդյունաբերություն | Միջազգային առևտուր և slave trade?[1] |
British East India Company Վիքիպահեստում |
Փաստացի, թագավորական հրովարտակը ընկերությանը տալիս էր Հնդկաստանում առևտրի մենատիրություն։ Ամենասկզբում ընկերությունն ուներ 125 բաժնետեր և 72 հազար ֆունտ ստերլինգ սկզբնական կապիտալ։ Ընկերությունը կառավարում էին նահանագապետը և տնօրենների խորհուրդը, որը ներկայացնում էր հաշվետվություն բաժնետերերին։ Առևտրատնտեսական ընկերությունն այնուհետև ձեռք է բերում կառավարական և ռազմական իրավասություններ[3], որոնք չի կորցնում մինչև 1858 թ.։ Ինչպես և Հոլանդական արևելահնդկական ընկերությունը, Բրիտանականը նույնպես իր արժեթղթերը տեղադրում է բորսայում։
Ընկերությունը գործունեություն էր ծավալում նաև Հնդկաստանից դուրս` փորձելով ապահովել Բրիտանական կղզիներ տանող ապահով ճանապարհներ։ 1620 թվականին Արևելահնդկական ընկերությունը փորձում է գրավել այժմյան ՀԱՀ-ում գտնվող Սեղանասարը (Table mountain), հետագայում գրավում է Սուրբ Հեղինեի կղզին։ Ընկերության զորքերն էին Նապոլեոնին պահում կղզու վրա։ Բոստոնյան թեյախմության ժամանակ ընկերության բեռները հարձակման ենթարկվեցին ամերիկացի գաղութարարների կողմից։ Ընկերության նավաշինարաններն են օրինակ ծառայել Սանկտ Պետերբուրգի համար։