Mortal Kombat
From Wikipedia, the free encyclopedia
«Mortal Kombat» (կրճատ՝ MK,( արտասանություն) հայերեն` Մահացու ճակատամարտ), բեստսելլեր համարվող մարտարվեստային համակարգչային խաղերի շարք, որն ստեղծվել է ծրագրավորողներ Էդ Բունի և Ջոն Տոբիասի կողմից։
Mortal Kombat | |
---|---|
Մշակող | Midway Games և NetherRealm Studios |
Նախագծող | Էդ Բուն և Ջոն Թոբիաս |
Հրատարակիչ | Midway Games և Warner Bros. Interactive Entertainment |
Պլատֆորմներ | Windows, Sega Mega Drive, Sega Saturn, Sega Dreamcast, Super Nintendo Entertainment System, Wii, Nintendo DS, Nintendo 64, Game Boy, Game Boy Advance, PlayStation, Playstation 2, PlayStation 3, PlayStation 4, PlayStation Portable, PlayStation Vita, Xbox, Xbox 360, Xbox One, iOS, ZX Spectrum, Անդրոիդ, Nintendo Switch, Sega CD?, PlayStation 5 և Xbox Series X and Series S? |
Ժանր | մենամարտային խաղ |
🌐 | mortalkombat.com(անգլ.) |
Mortal Kombat Վիքիպահեստում |
«Mortal Komba»t-ի առաջին չորս խաղերը` լրացումներով հանդերձ, թողարկվել են Midway Games ստուդիայի կողմից՝ սկզբնականում որպես արկադային խաղեր, որից հետո արդեն Acclaim Entertainment ընկերության միջոցով խաղերը թողարկվում են նաև տնային խաղահամակարգերի համար։ Midway-ի սնանկացումից հետո՝ 2009 թվականի հունիսին, «Mortal Kombat» ապրանքանիշը ձեռք է բերվում Warner Bros. ընկերության կողմից[1]։
Mortal Kombat-ի ստեղծումը և նախնական ներշնչվածությունը կապվում է հայտնի մարտարվեստային դերասան Ժան-Կլոդ Վան Դամի անվան հետ։ Առաջին Mortal Kombat-ի ստեղծմանը հաջորդում են նույնանուն հեռուստատեսային և գեղարվեստային ֆիլմերի, մուլտֆիմերի, պատկերապատումների թողարկումը։
Ամենաառաջին խաղերը, որոնք են՝ «Mortal Kombat»-ը, «Mortal Kombat II»-ը, «Mortal Kombat 3»-ը, «Ultimate Mortal Kombat 3»-ը և «Mortal Kombat Trilogy»-ն, ստեղծվել են երկչափ (2-D) անիմացիոն ռեժիմով, իսկ խաղերի գեյմփլեյում առկա էին միայն հետևյալ հարվածային հնարավորությունները. բարձր բռունցքով հարված, ցածր բռունցքով հարված, բարձր ոտքով հարված, ցածր ոտքով հարված և բլոկ (դիմադրում)։
«Mortal Kombat»-ներում առկա է Fatality (ժարգոնում՝ ֆատալեթի) կոչվող տխրահռչակ երևույթը, որն իրենից ներկայացնում է կերպարի վերջին հարվածը կամ հնարքը։ Fatality-ները գրաֆիկական բռնություններ են, և բոլոր կերպարներն ունեն իրենց սեփականները։ Հենց դրանց պատճառով էլ ստեղծվում է ESRB համակարգչային խաղերի վարկանիշային համակարգը, ըստ որի Mortal Kombat-ը խորհուրդ չի տրվում խաղալ 17 տարեկանից ցածր անձանց՝ առկա դաժանության և բռնության չափազանց մեծ չափաբաժնի պատճառով[2][3]։