Telephone
From Wikipedia, the free encyclopedia
«Telephone» (հայերեն՝ Հեռախոս), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա երկրորդ՝ «The Fame Monster» մինի-ալբոմից։ Ձայնագրվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի Բիոնսեի հետ։ Երգը գրել են Գագան, Ռոդնի Ջերքինսոնը, ԼաՇաուն Դենիելսը, Լազոնեթ Ֆրանկլինը և Բեյոնսեն, իսկ պրոդյուսերը եղել է Darkchild-ը (Ռոդնի Ջերքինսոնը)։ Երգի հիմնական թեման Գագայի վախն է նրանից, թե աշխատանքի նկատմամբ ունեցած սիրո պատճառով ինքը չի կարողանա իրեն թույլ տալ հանգստանալ և զվարճանալ, սակայն երգի տեքստն ավելի շատ այն մասին է, որ երգչուհին, գտնվելով ակումբում, ուղղակի չի ցանկանում պատասխանել իր ընկերոջ զանգերին։ Երգի երաժշտությունը գրված է արագ տեմպով, պայթական կրկներգով և կրկնակի բիթերով։
«Telephone» | |||||
---|---|---|---|---|---|
Լեդի Գագայի սինգլը | |||||
«The Fame Monster» ալբոմից | |||||
Թողարկված | 6 հունվարի, 2010 | ||||
Ֆորմատ | CD սինգլ, թվային ներբեռնում, 7" | ||||
Ձայնագրված | 2009 Darkchild Studios (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) | ||||
Ժանր | Էլեկտրոփոփ, դենս-փոփ | ||||
Տևողություն | 3:41 | ||||
Լեյբլ | Streamline, Kon Live, Cherrytree, Interscope | ||||
Պրոդյուսեր | Darkchild, Լեդի Գագա[1] | ||||
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն | |||||
| |||||
Բիոնսե ժամանակագրություն | |||||
|
|||||
«Telephone» երգն արժանացել է քննադատների դրական արձագանքներին, ովքեր երգն անվանել են «The Fame Monster» ալբոմի ամենավառ պահերից մեկը։ Երգը հայտնվել է աշխարհի տարբեր հիթ-շքերթների լավագույն տասնյակներում, այդ թվում բարձր հորիզոնականներ է զբաղեցրել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նիդերլանդների, Կանադայի, Ռուսաստանի հիթ-շքերթներում, ինչպես նաև գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը։ Լեդի Գագան կատարել է երգի ակուստիկ տարբերակը 2010 թվականի «BRIT Awards»-ի ժամանակ՝ նվիրելով այն Ալեքսանդր ՄակՔուինի հիշատակին։ Ստեղծագործությունը կատարվել է նաև երգչուհու համաշխարհային երկրորդ համերգային շրջագայության՝ «The Monster Ball Tour»-ի ժամանակ։
Երգի տեսահոլովակը դարձել է «Paparazzi» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի շարունակությունը։ Տեսահոլովակում օգտագործվել են Քվենտին Տարանտինոյի ֆիլմերին (այդ թվում՝ «Սպանել Բիլլին» (2003) և «Քրեական ընթերցվածք» (1994) ֆիլմերը) հատուկ ոճական տարրեր։ Երգը ներկայացվել է «Գրեմմիի» «Լավագույն համատեղ վոկալային փոփ-կատարում անվանակարգում։ 2010 թվականին վաճառվել է երգի 7 միլիոն 400 հազար օրինակ։