The Chronic
ալբոմ / From Wikipedia, the free encyclopedia
The Chronic, ռեփեր Dr. Dre-ի դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է 1992 թվականի դեկտեմբերի 15-ին նրա սեփական Death Row լեյբլում և Priority Records լեյբլում։ Ալբոմի ձայնագրումը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսին Լոս Անջելեսի Death Row Studios-ում և Հոլիվուդի Bernie Grundman Mastering-ում։ Ալբոմի անունը ժարգոնային բառ է, որը նշանակում է բարձր որակի մարիխուանա։ Ալբոմի շատ երգերի ձայնագրմանը մասնակցել է նաև Snoop Dogg-ը, ով դեռ նոր էր սկսել իր կարիերան։
The Chronic | ||||
---|---|---|---|---|
Dr. Dre-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Դեկտեմբերի 15, 1992 | |||
Ձայնագրված | 1992 թվականի հունիս Death Row Studios-ում և Bernie Grundman Mastering-ում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) | |||
Ժանր | Արևմտյան ծովափի հիփ-հոփ, գանգստա-ռեփ, ջի-ֆանկ | |||
Տևողություն | 62:52 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Death Row, Interscope, Priority | |||
Պրոդյուսեր | Dr. Dre, Շուգ Նայթ (կատ.) | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
Dr. Dre-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ The Chronic ալբոմից | ||||
|
||||
The Chronic երգն ստացել է դրական արձագանքներ բազմաթիվ քննադատների կողմից և մեծ հաջողություն ունեցել հիթ-շքերթներում։ Ալբոմն իր նորամուտը կատարել է Billboard 200 հիթ-շքերթի երրորդ հորիզոնականում՝ վաճառվելով ավելի քան 300 միլիոն օրինակով, ինչն օգնել է Dr. Dre-ին դառնալ 1993 թվականի 10 լավագույն կատարողներից մեկը։ 2003 թվականին ալբոմը Rolling Stone թերթի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմներն ըստ Rolling Stone թերթի» ցանկում գրավել է 137-րդ հորիզոնականը։