Ադոլֆ Ադան
ֆրանսիացի երգահան, բազում օպերաների և բալետների հեղինակ / From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Շարլ Ադան (Ադամ) (ֆր.՝ Adolphe Charles Adam, հուլիսի 24, 1803(1803-07-24)[2][3][4][…], former 3rd arrondissement of Paris, Փարիզ[3][5][1] - մայիսի 3, 1856(1856-05-03)[2][3][6][…], former 2nd arrondissement of Paris, Փարիզ[3][5][7]), ֆրանսիացի երգահան, օպերաների («Փոստատարը Լոնժյումոյից», 1836, «Նյուրնբերզյան տիկնիկը», 1852, «Ֆալստաֆ», 1856) և բալետների («Ֆաուստ», 1833, «Ժիզել», 1841, «Կորսար», 1856) հեղինակ։ Առավել հայտնի ստեղծագործություններից են «Ժիզել» բալետը, որը նպաստել է ռոմանտիկ ուղղության հաստատմանը բալետում (Երևանում բեմադրվել է 1960 թվականին), և «Փոստատարը Լոնժյումոյից» օպերան։
Արագ փաստեր Ադոլֆ Ադան, Բնօրինակ անուն ...
Ադոլֆ Ադան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Adolphe Adam |
Ի ծնե անուն | ֆր.՝ Adolphe-Charles Adam[1] |
Ծնվել է | հուլիսի 24, 1803(1803-07-24)[2][3][4][…] former 3rd arrondissement of Paris, Փարիզ[3][5][1] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | մայիսի 3, 1856(1856-05-03)[2][3][6][…] (52 տարեկան) former 2nd arrondissement of Paris, Փարիզ[3][5][7] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն[8] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և քննադատ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ամուսին | Chérie-Louise Couraud?[9] |
Պարգևներ | |
Adolphe Adam Վիքիպահեստում |
Փակել
Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ Լուի Ադանի որդին է։ 1844 թվականից եղել է Ֆրանսիայի ինստիտուտի անդամ։