Ակոնկագուա
From Wikipedia, the free encyclopedia
Ակոնկագուա (իսպ.՝ Aconcagua), լեռնագագաթ Արգենտինայում՝ Մենդոսա պրովինցիայում, Չիլիի հետ սահմանից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Հանդիսանում է Անդերի[2], Արգենտինայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների[3], արևմտյան և հարավային կիսագնդերի ամենաբարձր լեռնագագաթը։ Բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է 6960,8 մետրի (միջին հաշվարկով)[4]։ Տեղ է զբաղեցնում «Յոթ գագաթներ» ցանկում[5]։ Անվանումը բխում է հնդկացիական աղբյուրներից և թարգմանաբար նշանակում է «Քարե ժամապահ», «Ճերմակ ժամապահ»[6][7][8]։ Ոչ պաշտոնական անվանումն է «Ամերիկայի սյուն» (իսպ.՝ Coloso de América)[9]: Գտնվում է Հարավային Ամերիկայի արևմուտքում՝ Անդերի միջնամասում։ Մոտ է Խաղաղ օվկիանոսին։ Ունի յոթ խոշոր սառցադաշտ, որոնցից ամենամեծը կրում է «Լեհական սառցադաշտ» անվանումը։
Ակոնկագուա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հարավային Ամերիկա |
Վարչատարածքային միավոր | Las Heras Department? |
Լեռնաշղթա | Principal Cordillera? |
Մասն է | Յոթ գագաթներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 6961 մետր |
Հարաբերական բարձրություն | 6961 մետր[1] |
Պահպանման տարածք | Aconcagua Provincial Park? |
Նյութ | նստվածքային ապար |
Առաջին վերելքը գագաթ տեղի է ունեցել 1897 թվականի հունվարի 14-ին. շվեյցարացի լեռնագնաց Մաթիաս Ցուրբրիգենը գագաթը նվաճել է նախ՝ միայնակ[7], ապա դրանից մեկ ամիս էլ չանցած՝ երեք հոգուց բաղկացած արշավախմբի կազմում։