Ահվազ
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Ահվազ (պարս.՝ اهواز — Ahvâz, արաբ․՝ الأهواز — al-Aḥwāz), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում` Խուզեստան օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև Ահվազ շաhրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 1 184 788 մարդ (2016)[1][2]։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Ահվազ | ||
պարս.՝ اهواز | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | ԽուզեսթանԽուզեսթան | |
Շահրեստան | Ահվազ | |
Մակերես | 528 կմ² | |
ԲԾՄ | 23 մետր | |
Բնակչություն | 1 184 788 մարդ (2016)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0611 | |
Փոստային դասիչ | 61000–61999 | |
Պաշտոնական կայք | ahvaz.ir | |
| ||
Փակել
Գտնվում է Քարուն գետի ափին, խոշոր նավթահանքերի կենտրոնում։ Երկաթուղային հանգույց և գետային նավահանգիստ է, ունի օդանավակայան։ Կան տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, պողպատագլանման գործարան։ Ահվազով է անցնում Թեհրան տանող նավթամուղը։ Այստեղ 1968 թվականի դրությամբ ապրում է մոտ 1000 հայ (1968)։ Կա հայկական եկեղեցի։