Արթուր Հոլլի Քոմփթոն (անգլ.՝ Arthur Holly Compton, սեպտեմբերի 10, 1892(1892-09-10)[1][2][3][…], Վուսթեր, Օհայո, ԱՄՆ[4] - մարտի 15, 1962(1962-03-15)[4][1][3][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի անդամ (1927)։
Արագ փաստեր Արթուր Քոմփթոնանգլ.՝ Arthur Holly Compton, Ծնվել է ...
Արթուր Քոմփթոն անգլ.՝ Arthur Holly Compton |
---|
|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1892(1892-09-10)[1][2][3][…] Վուսթեր, Օհայո, ԱՄՆ[4] |
---|
Մահացել է | մարտի 15, 1962(1962-03-15)[4][1][3][…] (69 տարեկան) Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
---|
Գերեզման | Wooster Cemetery[5] |
---|
Բնակության վայր(եր) | Arthur H. Compton House? |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, ֆիզիկոս-տեսաբան և միջուկային ֆիզիկոս |
---|
Հաստատություն(ներ) | Վաշինգտոնի համալսարան (Սենտ Լուիս) Չիկագոյի համալսարան Մինեսոտայի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | ատոմային ֆիզիկա |
---|
Պաշտոն(ներ) | խորհրդի անդամ և խորհրդի անդամ |
---|
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Փրինսթոնի համալսարան, Վուսթերի քոլեջ, Չիկագոյի համալսարան, Մինեսոտայի համալսարան և Bluffton University? |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
---|
Գիտական ղեկավար | Օուեն Ուիլանս Ռիչարդսոն և Hereward Lester Cooke?[8] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Լուիս Ուոլթեր Ալվարես[8], Winston H. Bostick?, Piara Singh Gill?, Robert S. Shankland?, Darol Froman? և Francis Rudolph Shonka? |
---|
Հայտնի աշակերտներ | Winston H. Bostick? |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Betty Charity McCloskey? |
---|
Ստորագրություն
|
Arthur Compton Վիքիպահեստում |
Փակել
Ավարտել է Փրինսթոնի համալսարանը (1914)։ 1920-1923 թվականներին՝ Ջ․ Վաշինգտոնի (Սենտ Լուիս), 1923-1945 թվականներին՝ Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր։ 1945-1953 թվականներին եղել է Վաշինգտոնի համալսարանի ռեկտոր, 1954 թվականից՝ պատվավոր պրոֆեսոր։ 1922 թվականին հայտնագործել է նյութի էլեկտրոններից ցրվող ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարության փոփոխման երևույթը (տե՛ս Քոմփթոնի էֆեկտ) և ստեղծել դրա տեսությունը՝ լույսի ֆոտոնային պատկերացման հիման վրա (Նոբելյան մրցանակ, 1927)։ 30-ական թվականներին զբաղվել է տիեզերական ճառագայթների հետազոտությամբ և հայտնաբերել լայնութենական էֆեկտը, որը վկայում է առաջնային տիեզերական ճառագայթների մասնիկային բնույթի մասին։ 1941-1945 թվականներին մասնակցել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին։