Գերտրուդ Անսքոմբ
From Wikipedia, the free encyclopedia
Գերտրուդ Էլիզաբեթ Մարգարեթ Անսքոմբ (անգլ.՝ Gertrude Elizabeth Margaret Anscombe, մարտի 18, 1919(1919-03-18)[1][2][3][…], Լիմերիկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 5, 2001(2001-01-05)[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4], սովորաբար հիշատակվում է որպես Գ․ Է․ Մ․ Անսքոմբ կամ Էլիզաբեթ Անսքոմբ), բրիտանացի փիլիսոփա-վերլուծաբան[8]։ Նա գրել է գիտակցության փիլիսոփայության, գործողության փիլիսոփայության, փիլիսոփայական տրամաբանության, լեզվի փիլիսոփայության և էթիկայի մասին։ Նա Տոմիզմի նշանավոր գործիչ էր, Օքսֆորդի Սոմերվիլի քոլեջի անդամ և Քեմբրիջի համալսարանի փիլսոփայության պրոֆեսոր։
Գերտրուդ Անսքոմբ | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1919(1919-03-18)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիմերիկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 5, 2001(2001-01-05)[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Ascension Parish Burial Ground |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Կրթություն | Սանկտ Հյուի քոլեջ[6], Sydenham High School?[6] և Նյունհեմի քոլեջ[6] |
Ազդվել է | Արիստոտել[5], Թովմա Աքվինացի[5] և Լյուդվիգ Վիտգենշթայն[5] |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան, թարգմանչուհի, գրող, համալսարանի դասախոս և լեզվի փիլիսիփա |
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան |
Ամուսին | Peter Geach? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բրիտանական ակադեմիա |
Երեխաներ | Mary Geach?[7] |
G. E. M. Anscombe Վիքիպահեստում |
Անսքոմբը Լյուդվիգ Վիտգենշթայնի աշակերտն էր, ուստի յուրօրինակ տեղ գտավ Անսքոմբի աշխատանքում, ավելին Անսքոմբը խմբագրեց և թարգմանեց բազմաթիվ գրքեր, որոնք հիմնված էին Վիտգենշթայնի գրվածքների վրա՝ առաջին հերթին «Փիլիսոփայական հետազոտությունների» հիման վրա։ Անսքոմբի 1958 թ․-ի «Ժամանակակից բարոյական փիլիսոփայություն» հոդվածը վերլուծական փիլիսոփայության լեզվով ներկայացրեց հետևողականություն տերմինը և հիմնարար ազդեցություն ունեցավ առաքինության էթիկայի վրա[9]։ Նրա «Մտադրություն» (1957) մենագրությունը, Դոնալդ Դևիդսոնը նկարագրել է որպես «գործողության ամենակարևոր մեկնաբանությունը Արիստոտելից հետո»[10][11]։