Գոտլոբ Ֆրեգե
գերմանացի տրամաբան, փիլիսոփա, մաթեմատիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Գոտլոբ Ֆրեգե (լրիվ անունը՝ Ֆրիդրիխ Լյուդվիգ Գոտլոբ Ֆրեգե, գերմ.՝ Friedrich Ludwig Gottlob Frege, նոյեմբերի 8, 1848(1848-11-08)[1][2][3][…], Վիսմար, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական միություն[4] - հուլիսի 26, 1925(1925-07-26)[1][2][3][…], Բադ-Կլայնեն, Free State of Mecklenburg-Schwerin, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի տրամաբան, փիլիսոփա, մաթեմատիկոս։
Գոտլոբ Ֆրեգե գերմ.՝ Friedrich Ludwig Gottlob Frege | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1848(1848-11-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիսմար, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական միություն[4] |
Մահացել է | հուլիսի 26, 1925(1925-07-26)[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բադ-Կլայնեն, Free State of Mecklenburg-Schwerin, Վայմարյան Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ենայի համալսարան (1871) և Գյոթինգենի համալսարան (1874) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1873) և հաբիլիտացիա (1874) |
Ազդվել է | Բերնարդ Բոլցանո[5] |
Երկեր | Sense and reference?, Begriffsschrift? և The Foundations of Arithmetic? |
Մասնագիտություն | տրամաբան, վերլուծաբան փիլիսոփա, լեզվի փիլիսիփա, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս |
Աշխատավայր | Ենայի համալսարան |
Ամուսին | Margarete Katharina Sophia Anna Lieseberg? |
Անդամություն | Լեոպոլդինա[6] |
Gottlob Frege Վիքիպահեստում |
Եղել է Ենայի համալսարանի պրոֆեսոր (1879–1918)։ Մաթեմատիկական տրամաբանության հիմնադիրներից է։ «Գաղափարագրություն» աշխատությունում (1879) առաջին անգամ սահմանել է պրեդիկատների տրամաբանության հիմնական գաղափարները, մասնավորապես՝ քվանտորները։ «Թվաբանության հիմնական օրենքներ» աշխատությունում (հ․ 1–2, 1893–1903) տրամաբանության գաղափարների հիման վրա կառուցել է ձևայնացված թվաբանության համակարգ։
Ֆրեգեի աշխատությունները վճռական դեր են խաղացել լոգիցիզմի հիմնավորման և զարգացման գործում։ Ֆրեդեի համակարգում Բերտրան Ռասելի հայտնաբերած հակասությունները կարևոր դեր են խաղացել բազմությունների տեսության պարադոքսների վերլուծության համար։ Հոտլոբ Ֆրեգեն նաև տրամաբանական իմաստաբանության հիմնադիրներից է։