Եթովպական օրացույց
From Wikipedia, the free encyclopedia
Եթովպական օրացույց (ամհարերեն՝ የኢትዮጵያ ዘመን አቆጣጠር — ye'Ītyōṗṗyā zemen āḳoṭaṭer), կիրառվում է Եթովպիայում, ինչպես նաև Եթովպական և Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցիների, Էրիթրեական կաթոլիկ եկեղեցու և Էրիթրեայի եվանգելիկ եկեղեցիների կողմից։ Այս օրացույցը հիմնված է ավելի հին ղպտիական օրացույցի վրա, որը իր հերթին հիմնվել է ավելի հին եգիպտական օրացույցի վրա, սակայն Եթովպական օրացույցը ունի նմանություն հուլյան օրացույցին. նրանում նույնպես կիրառվում է հավելյալ օր ամեն չորս տարին։
Գրիգորյան օրացույց | 2000 MM |
Հուլյան օրացույց | 1999—2000 (հունվարի 14 -ից) |
Հուլյան օրացույց բյուզանդական շրջան |
7508—7509 (սեպտեմբերի 14-ից) |
Հռոմի հիմնադրումից սկսած | 2752—2753 (մայիսի 4-ից) |
Հայկյան տոմար | 4492—4493 (օգոստոսի 11-ից) ՏՆՂԲ—ՏՆՂԳ |
Հրեական օրացույց |
5760—5761 ה'תש"ס — ה'תשס"א |
Իսլամական օրացույց | 1421—1422 |
Չինական օրացույց | 4696—4697 己卯 — 庚辰 դեղին ճագար — սպիտակ վիշապ |
Եթովպական օրացույց | 1992—1993 |
Հին հնդկական օրացույց | |
- Վիկրամ սամվատ | 2056—2057 |
- Շակա սամվատ | 1922—1923 |
- Կալի յուգա | 5101—5102 |
Իրանական օրացույց | 1378—1379 |
Բուդդայական օրացույց | 2543 |
Եթովպական օրացույցի տարվա սկիզբն է համարվում հուլյան օրացույցի օգոստոսի 30, եթե հաջորդ տարին նահանջ է, և օգոստոսի 29, եթե հաջորդ տարին նահանջ չէ։ Ինչպես և Ղպտիական օրացույցը Եթովպականն ունի 12 ամիս ամեն մեկը 30 օրով, ինչպես նաև հինգ կամ վեց էպագոմեն օրեր տարվա վերջում, սովորաբար առանձնացվում են որես 13-րդ ամիս[1]։
Եթովպական օրացույցում տարիների հաշվարկման սկիզբն է մ. թ. 8 թվականի օգոստոսի 29 հուլյան օրացույցով։ Այսպիսով Գրիգորյան օրացույցի 2000 թվականը համընկնում է Եթովպական օրացույցի 1992 թվականի վերջի և 1993 թվականի սկզբի հետ։
Օրը սկսվում է ոչ թէ կեսգիշերին, այլ Արեգակի ծագման պահին։