Երվանդունիների թագավորություն
պետություն Հայկական լեռնաշխարհում / From Wikipedia, the free encyclopedia
Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում[1] մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 201 թվականներին[2]։ Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից[Ն 1] մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վան մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 331 Արմավիր մ.թ.ա. 331 - մ.թ.ա. 220 Երվանդաշատ մ.թ.ա. 220 - մ.թ.ա. 201 | |||
Մակերես | 400.000 քառ. կմ (մ.թ.ա. 570) | |||
Լեզու | Հայերեն, պարսկերեն, արամեերեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Հեթանոսություն, զրադաշտականություն | |||
Զորք | 48 000, որից 40 000 հետևակ, 8 000 հեծելազոր | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Երվանդունիներ | |||
Պետության գլուխ | Թագավոր |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։
Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա. 331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական)[2]։Երվանդ