Էդուարդ I
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ I (հունիսի 17, 1239[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - հուլիսի 7, 1307[4], Burgh by Sands), նաև հայտնի որպես Էդուարդ Երկարաոտք և Շոտլանդացիների մուրճ (լատին․՝ Malleus Scotorum), եղել է Անգլիայի թագավոր 1272 թվականից մինչև 1307 թվականը։ Մինչև թագավոր դառնալը հայտնի էր որպես Լորդ Էդուարդ[6]։ Որպես Հենրի III ավագի որդի, Էդուարդը վաղ տարիքից ներքաշվեց իր հոր կառավարման տարիների քաղաքական խնդիրերի, այդ թվում՝ բարոնների ընդվզման մեջ ընդդեմ թագավորի։ 1259 թվականին կարճ ժամանակով սատարել է բարոնական բարեփոխումների շարժմանը։ Հոր հետ համաձայնության գալուց հետո` Էդուարդը հավատարիմ մնաց իր հորը հետագա հակամարտության ժամանակ, ինչը հայտնի է որպես Երկրորդ բարոնական պատերազմ։ Լյուիսի ճակատամարտից հետո Էդուարդը գերի ընկավ ապստամբ բարոններին, սակայն ազատ արձակվեց մի քանի ամիս անց և միացավ Սիմոն դը Մոնֆորի դեմ կռվին։ Մոնֆորը պարտություն կրեց Իվեշամի ճակատամարտում 1265 թվականին, և երկու տարվա ընթացքում ապստամբությունը մարեց։ Երբ Անգլիայում խաղաղություն տիրեց, Էդուարդը միացավ Խաչակրաց իններորդ արշավանքին դեպի Սուրբ Երկիր։ Արշավանքը շատ կարճ տևեց և Էդուարդը վերադարձառնում էր տուն 1272 թվականին, երբ իմացավ, որ հայրը մահացել է։ Դանդաղ վերադառնալով` նա հասավ Անգլիա 1274 թվականին և թագադրվեց Ուեստմինստերյան աբբայությունում օգոստոսի 19-ին։
Նա իր կառավարման տարիների մեծ մասն անցկացրեց թագավորական կառավարման և ընդհանուր իրավունքի բարեփոխումներով։ Բացի այդ Էդուարդը մեծ ուշադրություն էր դարձնում ռազմական գործերին։ Ճնշելով փոքր ապստամբությունը Ուելսում 1276-77 թվականներին՝ սկսվեց երկրորդ ապստամբությունը 1282-1283 թվականներին և Էդուարդը ամբողջությամբ նվաճեց Ուելսը։ Հաջող արշավանքից հետո, Էդուարդը Ուելսում կառուցեց մի շաք ամրոցներ և քաղաքներ, որտեղ բնակեցրեց անգլիացիներին։ Դրանից հետո նա կենտրոնացավ Շոտլանդիայի վրա։ Սկզբում Էդուարդը վիճարկեց Շոտլանդիայի գահը և պահանջեց Շոտլանդիայի հպատակեցումը։ Պատերազմը որը հաջորդեց այս իրադարձությանը, շարունակվեց անգամ Էդուարդի մահից հետո, չնայած մի քանի անգամ թվում էր, որ Անգլիան հաղթել է։ Զուգահեռ Էդուարդը պատերազմի մեջ մտավ Ֆրանսիայի հետ, երբ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ը բռնագրավեց Ակվիտանիայի դքսությունը, որը մինչ այդ դաշնակցում էր Անգլիայի հետ ընդդեմ Շոտլանդիայի։ Չնայած Էդուարդը վերականգնեց այս դքսությունը, հակամարտությունը Անգլիայի համար արժեցավ հաղթանակի կորուստ Շոտլանդիայում։ Միևնույն ժամանակ տանը կային մի շարք խնդիրներ։ 1290-ական թվականներին թանկարժեք ռազմական արշավանքները բերեցին հարկերի բարձրացմեն, ինչը մեծ քննադատությունների արժանացավ։ Այս ճգնաժամը սկզբում մեծ չէր, սակայն գնալով խորացավ։ Երբ թագավորը մահացավ 1307 թվականին, նա իր որդուն` Էդուարդ II-ին թողեց ընթացիկ պատերազմ Շոտլանդիայում և բազմաթիվ ֆինանսական և քաղաքական խնդիրներ։