Էդուարդ II
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ II (ապրիլի 25, 1284[1][2][3][…], Կարնարվոն (ամրոց), Caernarfon, Caernarfon, Գվինեդ, Ուելս - սեպտեմբերի 21, 1327[1], Բերկլի, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա), նաև անվանում էին Էդուրադ Կարնարվոնացի, Անգլիայի թագավոր 1307 թվականից մինչև իր պաշտոնանկությունը 1327 թվականի հունվարին։ Լինելով Էդուարդ I-ի չորրորդ որդին` Էդուարդը դարձավ թագաժառանգ իր ավագ եղբայր Ալֆոնսոյի մահից հետո։ 1300 թվականի սկզբին Էդուարդը փոխարինեց իր հորը Շոտլանդիայի դեմ պատերազմում և 1306 թվականին շնորհվեց ասպետի կոչում Ուեստմինստերյան աբբայությունում։ Իր հոր մահից հետո Էդուարդը դարձավ թագավոր 1307 թվականին։ 1308 թվականին նա ամուսնացավ Ֆրանսիայի հզոր թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի դուստր Իզաբելլայի հետ, որպես երկու թագավորությունների միջև ակնկալվող երկարամյա հաշտության գործարքի մաս։
Էդուարդ II | |
---|---|
Ծնվել է՝ | ապրիլի 25, 1284[1][2][3][…] |
Ծննդավայր | Կարնարվոն (ամրոց), Caernarfon, Caernarfon, Գվինեդ, Ուելս |
Մահացել է՝ | սեպտեմբերի 21, 1327[1] (43 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Բերկլի, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա |
Գլոստերի տաճար | |
Երկիր | Անգլիայի թագավորություն և Ուելս |
Տոհմ | Պլանտագենետներ |
ազնվական և միապետ | |
Հայր | Էդուարդ I[4] |
Մայր | Էլեանոր Կաստիլիացի[4] |
Երեխաներ | Էդուարդ III[4], John of Eltham, Earl of Cornwall?, Էլեանոր Վուդսթոքցի, Ջոան Թաուերցի[4] և Adam FitzRoy?[1] |
Հավատք | քրիստոնեություն |
Էդուարդը շատ մտերմիկ հարաբերություններ ուներ Պիրս Գավեստոնի հետ, ով միացել էր նրանց ընտանիքին 1300 թվականին։ Նրա և Գավեստոնի հարաբերությունների խորությունը պարզ չէ, նրանք կարող էին լինել ընկերներ, սիրեցյալներ կամ երդվյալ եղբայրներ։ Էդուարդի հարաբերությունները Գավեստոնի հետ ոգեշնչեց Քրիստոֆեր Մառլոին 1592 թվականին գրել Էդուարդ II պիեսը, բացի այդ գրվել են այլ պիեսներ, վեպեր, նկարահանվել են ֆիլմեր և այլն։ Այս աշխատությունների մեծ մասում կենտրոնացել են երկու տղամարդկանց սեքսուալ հարաբերությունների վրա։ Գավեստոնի իշխանությունը, որպես Էդուարդի սիրեցյալ, ավարտին հասավ Ֆրանսիայի թագավորական ընտանիքի և այլ բարոնների հետ հարաբերությունների վատթարացման հետ և Էդուարդը ստիպված էր արտաքել նրան։ Երբ Գավեստոնը վերադարձավ, բարոնները ստիպեցին Էդուարդին իրականացնել մեծածավալ բարեփոխումներ։ Նոր բարոնները մեկուսացրեցին Գավեստոնին, որի պատճառով Էդուարդը չեղարկեց բարեփոխումները և վերադարձրեց իր սիրեցյալին։ Էդուարդի զարմիկ Լանկեստերի կոմսի գլխավորությամբ մի խումբ բարոններ առևանգեցին Գավեստոնին և սպանեցին 1312 թվականին, ինչը բերեց մի քանի տարի տևած զինված ընդհարումների։ Անգլիական զորքերը հետ մղվեցին Շոտլանդիայում, որտեղ 1314 թվականին Էդուարդը պարտություն կրեց Ռոբերտ Բրյուսից Բաննոքբըրնի ճակատամարտում։ Դրան հաջորդեց լայնամասշտաբ սովը և թագավորի քննադատները վտանգ դարձան նրա իշխանությանը։
Դեսպենսեր ընտանիքը, հատկապես Հյու Դեսպենսեր Կրտսերը, դարձան Էդուարդի մոտիկ ընկերները և խորհրդականները, սակայն Լանկեսթերը և շատ այլ բարոններ նվաճեցին Դեսպենսերների հողերը 1321 թվականին և թագավորը ստիպված արտաքսեց նրենց։ Էդուարդի գլխավորությամբ սկսվեց կարճաժամկետ ռազմական արշավանք, որի արդյունքում Լանքեսթերը գերևարվեց և սպանվեց։ Էդուարդը և Դեսպենսերնրը մեծացրեցին իրենց իշխանությունը` սպանելով թշնամիներին և խլելով նրանց հողերը։ Չկարողանալով հաջողության հասնել Շոտլանդիայում` Էդուարդը վերջապես զինադադար կնքեց Ռոբերտի հետ։ Ընդդիմադիրները շատացան և երբ Իզաբելլան ուղարկվեց Ֆրանսիա, որպեսզի բանակցի խաղաղության շուրջ, նա դուրս եկավ Էդուարդի դեմ և հրաժարվեց վերադառնալ։ Սկզբում Իզաբելլան դաշինք կնքեց արտաքսված Ռոջեր Մորտիմերի հետ և 1326 թվականին փոքր բանակով ներխուժեց Անգլիա։ Էդուարդի ռեժիմը անկում ապրեց և նա հեռացավ Ուելս, որտեղ գերի ընկավ նոյեմբերին։ Թագավորը ստիպված էր հրաժարվել իր գահից 1327 թվականի հունվարին իր 14-ամյա որդու օգտին։ Էդուարդ III-ը դարձավ թագավոր, իսկ Էդուարդ II-ը մահացավ Բերքլի ամրոցում սեպտեմբերի 21-ին, հնարավոր է սպանվեց նոր ռեժիմի հրամանով։