Թեբե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Թեբե (հին հունարեն՝ Θήβη; լատինական ձևը՝ Те́ба, Thebe), Յուպիտերից հեռավորությամբ չորրորդ արբանյակն է, պատկանում է Յուպիտերի ներքին արբանյակների խմբին։ Այն հայտնաբերվել է Սթիվեն Սիննոտի կողմից 1979 թվականին «Վոյաջեր-1» ԱՄԿ-ի կատարած լուսանկարներում[1]։ Թեբե անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության» կողմից 1983 թվականին, անվանումը տրվել է Հունական դիցաբանության նիմփայի անունով[7]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեբե (այլ կիրառումներ)
Թեբե (Յուպիտեր XIV) Thebe | |
---|---|
Թեբեյի լուսանկարը, ստացված «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով, 2000 թվականին։ | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 5 մարտ 1979[1] թ. (Սթիվեն Սիննոտի կողմից) |
Հեռավորությունը Յուպիտեր | 221 889,0±0,6 կմ (3,11 Յուպիտերի շառավիղ)[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 218 000 կմ[3] |
Ապոհելին | 226 000 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,0175±0,0004[2] |
Սիդերիկ պարբերություն | 0,674536±0,000001 (16 ժ 11,3 ր)[2] |
Ուղեծրային արագություն | 23,92 կմ/վ[3] |
Թեքվածություն | 1,076±0,003° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 116 × 98 × 84 կմ[4] |
Հասարակածային շառավիղ | 49,3±2,0 կմ[4] կմ |
Ծավալ | ~500 000 կմ3[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,013 մ/վ² (0,004 g)[4] |
2-րդ տիեզերական արագություն | 20–30 մ/վ[5] |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0° |
Ալբեդո | 0,047±0,003[6] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | -149oC (124 K) |
Յուպիտերի ներքին արբանյակների միջև մեծությամբ երկրորդն է, այն պտտվում է մոլորակի շուրջ Թեբեյի սարդոստանային օղակի մեջ, արտաքին սահմանին մոտ։ Ենթադրվում է, որ այս օղակի մասնիկները արտանետվել են արբանյակի մակերևույթից հարվածային երևույթների արդյունքում[5]։ Արբանյակն ունի անկանոն ձև (գնդաձև չէ) և կարմրավուն գույն։ Ենթադրվում է, որ այն կազմված է ծակոտկեն ջրային սառույցից այլ նյութերի խառնուրդով, նման Ամալթեային։ Մակերևույթը ծածկված է մեծ խառնարաններով և լեռնաշղթաներով, որոնցից որոշների չափերը համեմատելի են արբանյակի չափերի հետ[4]։
Թեբեի մոտ տարածությունից լուսանկարները ստացվել են 1979 թվականին Վոյաջեր-1 և 2 կայանների Յուպիտերի համակարգով անցման ժամանակ, և դրանից հետո 1990-ականներին Գալիլեո ուղեծրակայանից[4]։