Հովհաննես Պողոս II
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Պողոս II (լատին․՝ Ioannes Paulus Secundus, մայիսի 18, 1920(1920-05-18)[1][2][3][…], Վադովիցե, Վադովիցե, Wadowice County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4] - ապրիլի 2, 2005(2005-04-02)[2][3][5][…], Վատիկանի առաքելական պալատ, Վատիկան[6][7][8] և Հռոմ, Իտալիա[9]) 264-րդ Հռոմի Պապն էր։ Ի ծնե տրված, աշխարհիկ անունն է՝ Կարոլ Յուզեֆ Վոյտիլա (լեհ.՝ Karol Józef Wojtyła)։ Նա գահին է նստել Հոկտեմբերի 16, 1978 թ. և որպես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գլուխ և Վատիկանի միապետ մնացել մինչև իր մահը։
Հովհաննես Պողոս II լատին․՝ Ioannes Paulus PP. II | |
Կրթություն | Սուրբ Թովմա Աքվինացու պապական համալսարան (հուլիս 1947), Theology faculty of the Jagiellonian University? (1954) և Լյուբլինի Հովհաննես Պողոս II-ի կաթոլիկ համալսարան |
---|---|
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր |
Մասնագիտություն | Լատինական կաթոլիկ քահանա, բանաստեղծ, քաղաքական գործիչ, գրող, իրավապաշտպան, պրոֆեսոր, փիլիսոփա, transitional deacon, latin catholic deacon, Հռոմի Պապ, արքեպիսկոպոս և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծննդյան անուն | լեհ.՝ Karol Józef Wojtyła |
Ծնունդ | մայիսի 18, 1920(1920-05-18)[1][2][3][…] Վադովիցե, Վադովիցե, Wadowice County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4] |
Մահ | ապրիլի 2, 2005(2005-04-02)[2][3][5][…] (84 տարեկան) Վատիկանի առաքելական պալատ, Վատիկան[6][7][8] կամ Հռոմ, Իտալիա[9] |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Հայր | Կարոլ Վոյտիլա |
Մայր | Էմիլիա Վոյտիլա[9] |
Ստորագրություն | |
| | |
Պարգևներ |
Հովհաննես Պողոս II առաջին ազգությամբ ոչ իտալացին էր 1520 թ. հետո։ Նրան հաջորդեց գերմանացի Բենեդիկտ XVI։
Իր կառավարման վաղ շրջանում նա աչքի էր ընկնում իր վառ հակա-կոմունիստական դիրքորոշմամբ։ Շատերը համարում են նրան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կոմունիզմի տապալման գործում մեծ լումա ներդրած մարդկանցից մեկը։ Ավելի ուշ շրջանում նա ակտիվորեն հանդես էր գալիս պատերազմների, ֆաշիզմի, դիկտատուրաի, անսանձ կապիտալիզմի, մատերիալիզմի, աբորտների, կոնտրացեպցիայի, ռելյատիվիզմի և այսպես կոչված «մահվան մշակույթի» դեմ։
Նա այն ընդամենը 4 մարդկանցից մեկն է, որը մտել է «Թայմսի 100-ակի» մեջ և 20-րդ դարում, և մեկ տարի 21-րդ դարում։ Կաթոլիկ եկեղեցին հռչակել է Հովհաննես Պողոս Երկրորդին սուրբ 2014 թվականի ապրիլի 27-ին, Հովհաննես Քսաներեքերորդ պապի հետ մեկտեղ։ Նրա տոնը նշվելու է հոկտեմբերի 22-ին (իր ինագուրացիայի օրը)։